«Ոնց նայում եմ, Վարդան Սեդրակյանին դատել են Խաչիկի զոքանչի ցուցմունքով»,- Aravot.am-ի հետ զրույցում մեկնաբանելով այն վճիռը, որն այսօր կայացրեց Կենտրոն եւ Նորք -Մարաշ վարչական շրջանների առաջին ատյանների դատարանը՝ ասաց Վարդան Սեդրակյանի փաստաբան Ալեքսանդր Սիրունյանը:
Մեր հաջորդ հարցին էլ՝ որո՞նք են լինելու ձեր հետագա քայլերը, Ալեքսանդր Սիրունյանը ասաց. «Դատավճիռը ստանանք, տեսնենք ինչ են «ստեղծագործել» ու կզրուցենք մի քանի օրից»:
Հիշեցնենք, որ այսօր Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Գագիկ Պողոսյանը հրապարակեց ՀՀ նախագահի թեկնածու Պարույր Հայրիկյանի մահափորձի գործով դատավճիռն ու 14 տարվա ազատազրկման դատապարտեց ՀՀ նախագահի նախկին թեկնածու Վարդան Սեդրակյանին:
Եվա ՀԱԿՈԲՅԱՆ
Կարդացեք նաև