Սոցիալական խնդիրներ բարձրացնող ազատամարտիկներին քննադատող փոխգնդապետ Խաչիկ Ավետիսյանի խոսքերով, իրենց խմբից ոչ ոք ի պաշտպանություն կալանավորված գնդապետ Վոլոդյա Ավետիսյանի նստացույցին չի միանա:
«Ի պաշտպանություն գնդապետ Ավետիսյանի, թե սերժանտ Պողոսյանի, մենք չենք ուզում խառնվել էդ գործին: Կա օրենք, օրենքի դաշտում կորոշվի: Եթե անմեղ է՝ բաց կթողնեն, եթե անմեղ չէ` թող դատեն»,- ասաց փոխգնդապետ Խաչիկ Ավետիսյանը:
Միաժամանակ նա չբացառեց, որ եթե պարզվի, որ Ավետիսյանը մեղավոր չէ ու նրան զրպարտում են, իրենք կդատապարտեն անմեղ մարդուն «շառ անելը». «Մենք ոչ թե որպես ազատամարտիկ, այլ որպես քաղաքացիներ հերթական անգամ բողոքի ալիք կբարձրացնենք` ինչու անմեղ մարդ ձերբակալվեց»:
Պարոն Ավետիսյանը չցանկացավ կարծիք հայտնել կալանավորելու պատճառների մասին, ասաց ժամանակը ցույց կտա՝ կալանավորված գնդապետին զրպարտո՞ւմ են, թե՞ իսկապես հանցագործություն է կատարել:
Կարդացեք նաև
Նրա խոսքերով, գնդապետի կալանավորման լուրն իրենց եւ զարմացրել, եւ զայրացրել է, բայց ոչ այն պատճառով, որ ազատամարտիկից չէին սպասում նման քայլ. «Յուրաքանչյուր մարդ սխալական է, ես էլ կարող եմ իմ կարծիքի մեջ սխալվել…ի՞նչ կապ ունի ազատամարտիկ է, թե օլիգարխ է եղել հանցագործություն կատարողը: Լիսկային էլ էին ազատամարտիկ համարում, հետո՞, կանգնեին մեզ ասեին, ինչո՞ւ նստացույց կամ հացադուլ չեք անում Լիսկային արդարացնելու համար: Էդպես չէ»:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ