Լրահոս
Օրվա լրահոսը

Ինքնավնասման դիմած դատապարտյալը խոսում է կտտանքների, «կեղծ բանդայի» մասին

Սեպտեմբեր 23,2013 16:19

Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Մխիթար Պապոյանը «Բանդայի գործով» ամբաստանյալներ Դավիթ Գալստյանի, Սամվել Դավթյանի, Արթուր Մանուկյանի ինքնավնասումների եւ հնարավոր սանկցիաներ կիրառելու համար դիմեց  պաշտպանական, դատավարության կողմերին՝ այդ կապակցությամբ իրենց դիրքորոշումն արտահայտելու համար:

Դավիթ Գալստյանը հանդես եկավ գրավոր տեքստով, դրանով փորձելով հիմնավորել կատարվածի պատճառը:

«Մինչեւ հիմա որտեղ դիմում ենք, ցինիկաբար նույն պատասխանն են տալիս:

10 օր ԿՊԶ-ում են պահել, ասին՝ բենզին չունենք, որ տեղափոխեին:Մինչդեռ մենք ոտքի վրա կանգնել չէինք կարող, տարան ԿԳԲ:

Այդ բոլոր ջարդերի հեղինակը Կարեն Բաբակեխյանն էր:

Բեզոյանն ասել էր նախաքննության ժամանակ, թե իր տնից ոսկեղեն, թանկարժեք իրեր էին տարվել, իսկ հետո 1 հատ ստից օդեկոլոն հայտնաբերեցին, որն ամեն տեղ վաճառվում էր: Տեսան 4 հատ ավազակային հարձակման համար քիչ էր օդեկոլոնը, ֆոտոապարատը գտան, սա այն դեպքում, երբ խուզարկվել էր մեքենան, եւ ֆոտոապարատը այն ժամանակ կարող էին գտնել: Մի սուտ ոստիկանի պաշտոնը դաժե բարձրացրին: Նա հայտարարեց, թե Գուրգենն է մեքենայի ղեկին նստած եղել, որին եթե չսպանեին, կլիներ 50 տարեկան: Մինչդեռ նախաքննության ժամանակ այս սուտ ոստիկանն ասել էր, թե ղեկին 20-30 տարեկան երիտասարդ էր եղել: Իրականում «կեղծ բանդան» ջրի երես է գալիս, դրա համար էլ ամեն օր դատ են անում, որ շուտ ավարտվի»,-ասաց նա:

Երբ դատավորը դիմեց «ամեն օր դատ անելու» իր որոշման մեջ ինչ- որ միտում տեսնելու, արդար դատաքննության իրականացման համար ամբաստանյալի պաշտպան Ստեփան Ոսկանյանին եւ ամբաստանյալին, անգամ ինքնաբացարկի հիմքեր տեսնո՞ւմ են հարցով, կողմը պատասխանեց, որ իրենց բողոքը եղել է նախաքննության ժամանակ կտտանքների, իրենց բողոքները չլսելու հետ, այլ ոչ թե դատարանի նկատմամբ անհարգալից վերաբերմունք դրսեւորելու:

Ամբաստանյալ Սամվել Դավթյանն էլ ասաց, որ 2 տարին կլրանա, ինչ ինքն ազատազրկված է, եւ չի ուզում Արման Դալլաքյանից հետո երրորդ զոհը դառնալ:

Ամբաստանյալ Արթուր Մանուկյանն էլ ասաց, որ մարդիկ են զոհվում, կտտանքների են ենթարկվում, ովքեր ուժեղ են՝ դեռ դիմանում են, եւ որ «հերթով ճանապարհում են»:

Պաշտպաններ Կարեն Հակոբյանը, Ստեփան Ոսկանյանը, Հովիկ Արսենյանը, Սամվել Հովհաննիսյանն էլ ասացին, որ  իրենց պաշտպանյալների գործողությունները հասարակական հնչեղություն տալու միտում են ունեցել, նախկինում կատարվածի նկատմամբ այս ձեւն են ընտրել:

Դատարանը սանկցիա կիրառեց, նախազգուշացրեց բոլոր ամբաստանյալներին:

Ի դեպ, դատարանը մերժեց ամբաստանյալ Քյարամ Ամոյանին դատաբժշկական համակարգված փորձաքննություն նշանակելու մասին պաշտպան Սամվել Հովհաննիսյանի միջնորդությունը:

Արտուշ Հակոբյանի պաշտպան Հովիկ Արսենյանը միջնորդեց, որպեսզի դատարան ներկայանա տուժող Նապոլեոն Ազիզյանը: Նա թուղթ էր ներկայացրել, որ առողջության հետ կապված չի կարող գալ դատարան, մինչդեռ, ըստ պաշտպանի, նա գտնվել է արտերկրում: Դատարանը ծանուցագիր ուղարկեց տուժող Նապոլեոն Ազիզյանին:

Այսօր դատական նիստերի դահլիճը ինքնակամ լքելու փորձ արած Քյարամ Ամոյանի նկատմամբ նույնպես սանկցիա կիրառվեց, նկատողության ձեւով:

Դատարանը սանկցիա կիրառեց դատական նիստերի դահլիճում գլխարկով հայտնված, անձը չպարզված երկու երիտասարդների նկատմամբ էլ, որոնք հեռացվեցին դատարանի շենքից:

Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30