Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

«Փակ շուկայի սեփականատերը տուգանվել է՝ իր պատիժը ստացել է, հիմա հարց է առաջանում՝ ո՞վ չի ստացել իր պատիժը»

Սեպտեմբեր 23,2013 15:35

ՀՀ Քրեական օրենսգրքով սահմանվում է, որ պաշտոնատար անձանց կողմից, որոնց վրա իրավական ակտերով դրված է պետական կամ համայնքային uեփականություն հանդիսացող հողամաuերի ինքնակամ զավթումը, շենքերի եւ շինությունների ինքնակամ կառուցումը կասեցնելու պարտականությունը եւ եթե նրանք միջոցներ չեն ձեռնարկում դրա դեմն առնելու համար՝ պետք է պատժվեն տուգանքով` նվազագույն աշխատավարձի հազարապատիկի չափով կամ նույնիսկ ազատազրկմամբ՝ մեկից երկու տարի ժամկետով եւ որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելով:

Այս առնչությամբ, Aravot.am-ի հետ զրույցում մեր հարցին, թե ինչո՞ւ չեն պահանջում, որ, օրինակ, քաղաքապետարանի համապատասխան պաշտոնյան, ով այդպես էլ չի կասեցրել ապօրինի շինարարությունը, քրեական պատասխանատվություն կրի՝ ճարտարապետ Սաշուր Քալաշյանը պատասխանեց, որ քաղաքապետարանը շուկան պահպանելու գործառույթ չունի, պարտավոր է շինարարությունը չթույլատրել. «Քաղաքապետարանը փորձել է կասեցնել, այդ ընթացքում մեծ մասամբ իր դեմքը չի կորցրել: Նա տուգանել է կառուցապատողին, դատարան էլ է դիմել, բայց ուրիշ բան, որ դա չի հրապարակվում: Քաղաքապետարանը 2 անգամ հայց է ներկայացրել դատարան, որ միջոցներ ձեռնարկեն, բայց դատարանները չեն պատասխանել, ու հիմա ինքը չի կարողանում բացահայտի, ասի՝ գործին ընթացք չեն տալիս: Եթե բարձրաձայնի՝ քրեական գործ կբացվի»:

Սաշուր Քալաշյանը այնուամենայնիվ նշեց, որ Փակ շուկայի ապօրինի կառուցապատման համար հիմնական մեղավորը դարձյալ քաղաքապետարանն է. «Չի կասեցրել, թեեւ ասել է ապօրինի է, տուգանել եմ: Բայց քաղաքապետարանի հսկողության տակ չի մնացել հարցը: Մենք հիմա փորձում ենք դատական գործ հարուցել: Սեփականատերը եթե տուգանվել է, իր պատիժը ստացել է, հիմա հարց է առաջանում՝ ո՞վ չի ստացել իր պատիժը: Այստեղ պետությունն է մեղավորը: Այնքանով է մեղավոր, որ 2 անգամ կիրառելով քրեական հոդվածը, հետեւություն չի արել, որ վերջ դրվեր այդ հարցին: Վերջ դնողը ինքն էր, ինքը պետք է ապամոնտաժեր այդ ամբողջ շինարարությունը, պետք է դադարեցներ: Չի վերացրել, չի վերականգնել, չի արել իր գործը: Հիմա արդեն քրեական գործի խնդիր է: Եթե մենք առաջ մտածում էինք ակցիաներ անենք, շինարարությունը արգելափակենք, հազար ու մի խոչընդոտներ սարքենք, այսօր արդեն դա անիմաստ է, գործն ավարտված է: Հիմա բերենք մտածենք, թե ում պատճառով է դա տեղի ունեցել, ինչպե՞ս պետք է վերականգնել սխալը»:

Սաշուր Քալաշյանն առաջարկում էր դատի տալ ոչ թե քաղաքապետարանին, այլ դատարանի առաջ հարց բարձրացնել՝ գտնել մեղավորին. «Կարող ենք ասել քաղաքապետարանն է մեղավոր, բայց մենք պետք է հարցը բարձրացնենք եւ պատժել տանք այն բոլոր ատյանների չինովնիկներին, պատասխանատու անձանց, որոնց պատճառով եղել է դա: Հիմա թե 1 հոգի է մեղավոր, թե 15 հոգի՝ դա արդեն քննության հարց է»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30