Արդեն երրորդ օրը ազատամարտիկ Վոլոդյա Ավետիսյանի ազատ արձակման համար նստացույց անող ազատամարտիկները չեն հավատում իրենց ընկերոջն ուղղված մեղադրանքներին:
«Չենք հավատում, որ Վոլոդյա Ավետիսյանը ինչ-որ խարդախ գործարքի մեջ է մտել ինչ-որ քաղաքացու հետ… Ավետիսյանը հիմա պահեստազորի գնդապետ է, պաշտոն չի զբաղեցնում, հետեւաբար նման գործարքների մեջ չի մտնում: Իր պայքարը շատ լուրջ պայքար է, ինքը նման բան հաստատ չէր անի»,- ասաց ազատամարտիկ Կարեն Մելիքբեկյանը:
Նրա կարծիքով, Ավետիսյանի «գլխին սարքել են». «Նա գտնվում է անազատության մեջ իր հասարակական ակտիվ պայքարի համար: Հենց ակտիվության համար են տարել, ինչ-որ մի բան կպցրել են»:
Պարոն Մելիքբեկյանն ասաց, որ չեն կարողացել կապ հաստատել ոչ երկու ամսով կալանավորված Ավետիսյանի, ոչ էլ նրա հարազատների հետ. «Մեզ թույլ չեն տալիս նրա հետ շփվել: Ոչ մի ինֆորմացիա չունենք, քանի որ հիմա հետաքննություն է գնում, ոչ մեկը ոչինչ մեզ չի ասում»:
Կարդացեք նաև
Առայժմ իրենց կալանավորված մարտական ընկերոջը սատարելու են միայն նստացույցով. «Աստծուց առաջ չենք ուզում ընկնել, երբ կորոշենք՝ ինչ ենք անելու, այն ժամանակ կտեղեկացնենք»:
Մանրամասները՝ տեսանյութում
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ