Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Ուժեղ երկրաշարժ լինելու է՝ 5 տարի կամ տասնամյակ հետո (Տեսանյութ)

Սեպտեմբեր 23,2013 14:51

«Սպիտակի երկրաշարժից անցել է 25 տարի: Սպիտակի երկրաշարժից ամեն օր հեռանալը մեզ մոտեցնում է նոր ուժեղ՝ հաջորդ երկրաշարժին»,-այսպիսի կանխատեսում արեց ԱԻՆ «Սեյսմիկ  պաշտպանության ծառայություն» գործակալության պետի տեղակալ Աշխեն Թովմասյանը: Նրա խոսքերով, միեւնույն է՝ մեկ տարի հետո, 5 տարի հետո, թե տասնամյակ հետո՝ ուժեղ երկրաշարժ լինելու է:

Այսօր «Հենարան» ակումբում տիկին Թովմասյանն ասաց, որ վերջին 9 ամիսներին տարածաշրջանում շուրջ 3 հազար երկրաշարժ է տեղի ունեցել: Հայաստանում սեյսմիկ վտանգն այսօր գնահատվել է 9 բալ եւ ավելի, չնայած դրան, կառուցապատման ժամանակ կառուցապատողները չեն պահպանում շինարարական նորմերը:

Ասուլիսի մեկ այլ մասնակցի՝ «Սեյսմիկ պաշտպանության արեւմտյան ծառայության» ՊՈԱԿ շենք -շինությունների սեյսմակայունության բաժնի պետ Գուրգեն Նամալյանի ներկայացմամբ, այսօր հանրապետության շենքերի 50 տոկոսը վտանգված է նույնիսկ յոթ բալ երկրաշարժի դեպքում, քանի որ Խորհրդային տարիներին դրանք կառուցվել են յոթ բալանոց երկրաշարժի համար: Ըստ նրա՝ կառուցապատման նորմատիվներով  շենքերը միմյանցից պետք է բաժանված լինեն հակասեյսմիկ կարանով, սակայն անգամ դա չի պահպանվում եւ հակառակը՝ շենքերը կառուցվում են առավելագույն խտությամբ: Ճիշտ է՝ 2006 թվականին սեյսմակայունության վերաբերյալ նորմերը վերանայվել են, բայց պարոն Նամալյանը կարծում է, որ այն անընդհատ բարելավման կարիք ունի՝ ժամանակի պահանջին համապատասխան. «Այդ նորմերը պետք է լրամշակվեն եւ պետք է դրվեն պարտադիր պահանջներ»:

Ըստ պարոն Նամալյանի, հատկապես խոցելի են 11 եւ 9 հարկանի 111 շենքեր:
Տիկին Թովմասյանի խոսքերով, շատ ավելի վատ կլիներ, որ սեպտեմբերին Վրաստանում եւ Թուրքիայում տեղի ունեցած երկրաշարժերը չլինեին:

Ըստ նրա, վտանգավոր հեռավորության երկրաշարժեր մեր երկրին այս պահին չի սպառնում:

Հարցին՝ մոտալուտ երկրաշարժը կանխատեսելի՞ Է, որքան ժամանակ առաջ կարող են կանխատեսել երկրաշարժը, տիկին Թովմասյանն ասաց, որ ամեն օր մինչեւ ժամը 11-ը կատարվում է սեյսմիկ իրավիճակի գնահատում եւ երկրաշարժը կարող են կանխատեսել առաջիկա երկու շաբաթվա համար:


Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30