Լրահոս
Օրվա լրահոսը

Առաջին անգամ մեկնարկեց ԵՄ դասընթացն ավագ դպրոցների համար

Սեպտեմբեր 23,2013 14:42

Սեպտեմբերի 20, 2013 թ., Վարդենիկ – ԵՄ դասընթացը Հայաստանի ավագ դպրոցների համար պաշտոնապես մեկնարկեց ուրբաթ`սեպտեմբերի 20 –ին, Վարդենիկի ավագ դպրոցում: Դասընթացը մշակվել է ԵՄ կենտրոնի կողմից ՀՀ կրթության և գիտության նախարարության հետ համատեղ՝ երիտասարդների շրջանում բարձրացնելու ԵՄ – Հայաստան համագործակցության մասին գիտելիքների մակարդակը:

Հայաստանում ԵՄ պատվիրակության քաղաքական, տնտեսական, մամուլի և տեղեկատվության բաժնի ղեկավար Դիրկ Լորենցը նշեց, որ դասընթացը մշակվել է այնպես, որ լինի գրավիչ և ուշագրավ:

«Աշակերտներին պատրաստի լուծումներ առաջարկելու փոխարեն մենք նրանց հրավիրում ենք ուսումնասիրել թեմաները ուսուցման նորարարական մեթոդների միջոցով», ասաց պրն. Լորենցը:

ԵՄ դասընթացն օգտագործում է ծրագրերի վրա հիմնված դասավանդման մեթոդներ: Այն բաղկացած է 12 թեմատիկ դասերից, որոնք ինտեգրվելու են արդեն առկա պատմության, աշխարհագրության, հասարակագիտության և օտար լեզուների դասընթացներում: Բացի այդ, կլինեն 15 ուսումնական միջոցառումներ, որտեղ ուսանողները պետք է աշխատեն ինքնուրույն:

Ըստ Կրթության և գիտության նախարարության Զարգացման ծրագրերի և մոնիտորինգի վարչության պետի տեղակալ Արկադի Պապոյանի, նախարարությունը կարևորում է Հայաստանում ԵՄ կենտրոնի հետ համագործակցությունը ՝ ավագ դպրոցների համար ԵՄ դասընթացի շրջանակներում:

«Այս դասընթացն աշակերտներին հնարավորություն է տալիս աշակերտներին խորացնելու իրենց գիտելիքները ԵՄ – Հայաստան համագործակցության վերաբերյալ», ասաց պրն. Պապոյանը:

«Հուսով ենք, որ այս ծրագիրը հաջողություն կունենա, և մենք կկարողանանք տարածել դասընթացը նաև Հայաստանի մյուս դպրոցներում՝ փորձնական փուլից հետո», հավելեց նա:

2013/2014 ուսումնական տարում դասընթացը կանցկացվի 12 փորձնական ավագ դպրոցներում, որոնցից չորսը Երևանում և ութը՝ մարզերում. Վարդենիկ (Գեղարքունիք), Աշտարակ (Արագածոտն), Վաղարշապատ (Արմավիր), Վանաձոր (Լոռի), Հրազդան (Կոտայք), Իջևան (Տավուշ), Դիլիջան (Տավուշ) և Ախուրյան (Շիրակ):

12 փորձնական դպրոցների աշակերտները և ուսուցիչները մասնակցեցին դասընթացի մեկնարկի արարողությանը և ներկայացրին իրենց աշխատանքները ԵՄ խորհրդանիշների վերաբերյալ, որ նախապատրաստել էին ուսուցողական միջոցառման ընթացքում:

Վարդենիկի ավագ դպրոցի 12 – րդ դասարանի աշակերտ Հակոբ Ղազարյանը նշեց, որ ուսումնական միջոցառումը շատ հետաքրքիր էր և ուսանելի: «Շատ հետաքրքրական էր ավելին սովորել ԵՄ դրոշի, օրհներգի ու նշանաբանի մասին և օգտագործել այդ նշանները մեր ստեղծագործական աշխատանքում», ասաց Հակոբը:

«Մենք ոգևորված ենք ավելին իմանալու Եվրամիության մասին և թե ինչ է ԵՄ -ը Հայաստանում անելու առաջիկա ամիսներին», ավելացրեց նա:

ԵՄ դասընթացը մշակվել է ԵՄ կենտրոնի և ՀՀ կրթության և գիտության նախարարության միջև 2013 թ-ի հունիսի 26-ին ստորագրված «Համագործակցության հուշագրի» շրջանակներում:

ԵՄ Կենտրոնը ԵՄ կողմից ֆինանսավորվող «Աջակցություն ԵՄ հաղորդակցությանը` Հայաստանում բարեփոխումների վերաբերյալ» ծրագրի հիմնական բաղկացուցիչն է։ Կենտրոնի նպատակն է բարձրացնելլ իրազեկությունը Հայաստանում ԵՄ զարգացման համագործակցության մասին և աջակցել ԵՄ մասին կրթությանը: Կենտրոնի կայքէջը Հայաստանի հետ ԵՄ համագործակցության հիմնական հարթակն է։ Ծրագրի տևողությունը 2 տարի է:

ԵՄ կենտրոնի մամուլի հաղորդագրություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30