Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

Պարույր Հայրիկյանին չի՞ բավարարել Վարդան Սեդրակյանի 14 տարի ազատազրկումը

Սեպտեմբեր 23,2013 14:08

«Ես բավարարված կլինեի, անվտանգության ապահովման տեսանկյունից եմ ասում, երբ հանցագործության կծիկը մինչեւ վերջ բացվեր: Դատարանն ու նախաքննությունն այս հարցում իրենց գործը չարեցին»,- Aravot.am-ի հետ զրույցում ասաց ԱԻՄ նախագահ, նախագահի նախկին թեկնածու Պարույր Հայրիկյանն՝ անդրադառնալով իր դեմ մահափորձ կատարելու մեջ մեղադրվող նախագահի նախկին թեկնածու Վարդան Սեդրակյանի՝ քիչ առաջ հրապարակված դատավճռին: Հիշեցնենք, որ Սեդրակյանը դատապարտվեց 14 տարվա ազատազրկման, թեեւ մեղադրողը պահանջել էր 12 տարվա ազատազրկում : 
Այնուհանդերձ, Հայրիկյանը փաստում է, որ նախաքննությունը գոնե կարողացել էր «գտնել կծիկի ծայրը»՝ նկատի առնելով այն հանգամանքը, որ նախաքննությամբ ապացուցվել էր, որ Սեդրակյանին 100 հազար դոլար գումար է փոխանցվել, որ վերջինս իր ունեցվածքին ոչ համապատասխան ծախսեր է կատարել. «Բայց երբ դատարանը մերժեց՝ նրանց, որպես վկա կանչելու մեր պահանջը, ես հասկացա, որ դատարանը կախվածության մեջ է, կամ էլ կաշառքն այստեղ էլ է իր դերը կատարել»:

Ինչ վերաբերվում է Վարդան Սեդրակյանի ստացած պատժին, Հայրիկյանը նկատում է, որ նա ստացել է օրենքով նախատեսված նվազագույն պատիժը, այնպես որ. «Պետք է երջանիկ զգան իրենց: 20 տարուց-ցմահ է հասնում…Բայց, իրենց շատ դատված լինելն, ինչպես ասում են, իմ մեծագույն ցանկությունը չի: Մի առիթով ասել եմ, որ Հայաստանում, ցավոք, մի քանի հազար մարդ կա, որ փողով պատրաստ են սեփական ազգի վրա կրակել: Հիմա դրանցից մի քանիսն ազատության մեջ լինեն, թե բանտում նստեն՝ էական չի: Այլ բան, որ կծիկը մինչեւ վերջ հասցնեինք եւ կարողանայինք հետագայում շատ բաներ հասկանալ՝ Մաքսային միություն, Պուտինի հայտարարությունը…»:

Մեր հարցին ի պատասխան, Պարույր Հայրիկյանն ասաց, որ «կծիկը մինչեւ վերջ բացելու» համար ինքը պատրաստվում է բողոքարկել վճիռը: Իր փաստաբանն այդ հարցերի վերջնական պատասխանը կտա: «Այնտեղ նաեւ փոխհատուցման հարց կա, չգիտեմ՝ ի՞նչ ընթացք է ստացել»,- ասաց մեր զրուցակիցը, հավելելով, որ հարցին մանրամասն կանդրադառնա ավելի ուշ:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30