Լրահոս
Օրվա լրահոսը

Բնակարան գնելը դարձել է պատուհաս՝ խարդախության մեղադրանքի տեսքով

Սեպտեմբեր 23,2013 13:52

«Փաստինֆո». Գորիս քաղաքի բնակիչ, 30-ամյա Արփինե Մայսուրյանը 2010թ. սեպտեմբերի 11-ին Երևանի Խանջյանի փողոցում բնակարան է գնել:Վաճառողի հետ ծանոթացել է անշարժ գույքի շուկայում և համաձայնության եկել բնակարանը 28 հազար դոլարով գնելու շուրջ: Գնորդը վաճառողին՝ Զարուհի Պողոսյանին, նախապես 500 դոլար է վճարել, իսկ ավելի ուշ հայրը Ռուսաստանից վարորդի միջոցով գումար է ուղարկել, և ինքը վաճառողին տվել է նաև մնացած 27 500 դոլարը: 500 դոլարի ստացականը Զարուհին իր ձեռքով է գրել, իսկ երկրորդ ստացականը և հայտարարությունը Արփինեն գրել է, Զարուհին՝ տարագրել: Երեք փաստաթղթերն էլ ներկայացվել են դատաձեռագրաբանական փորձաքննության: 
Բնակարանի դիմաց փողը ստանալուց հետո նախկին տանտիրուհին 10 180 000 դրամ վաճառքի գումարի որոշ մասը՝ 8 մլն-ը փոխառության պայմանագրով տվել է իր տան վարպետին՝ ոմն Արմենակ Հովհաննիսյանին:
Զարուհի Պողոսյանը երեխաների մոտ Սանկտ Պետերբուրգ մեկնելուց ու վերադառնալուց հետո պահանջում է, որպեսզի գնորդը ևս 7000 դոլար տա՝, որպեսզի իրենք հաշտ ու համերաշխ բաժանվեն, պահանջներին հաջորդում են սպառնալիքները, որոնց դատական բաղադրիչը գործի է դրվում, սակայն դատական երեք ատյանները մերժում են առուծախի պայմանագիրը անվավեր ճանաչելու մասին Զ.Պողոսյանի հայցը:Քաղաքացիական գործով արդյունքի չհասնելով՝ նորից պահանջում են հավելյալ 7000 դոլարը՝ հակառակ դեպքում սպառնալով «գնալ քաղմաս և ասել, որ դու ընդհանրապես գումար չես տվել»: Այդպես էլ անում են, հայտարարություն են տալիս, որ Արփինեն ոչ մի կոպեկ չի տվել բնակարանի համար: Այդ հիմքով Արփինե Մայսուրյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 3-րդ մասով՝ առանձնապես խոշոր չափերի խարդախություն:
Ինչպես «Փաստինֆո»-ի թղթակցի հետ զրույցում նշեց Արփինե Մայսուրյանի պաշտպան Ամալյա Ավագյանը,բացարձակապես անհամոզիչ է ու անտրամաբանական հակառակ կողմի և նախաքննական մարմնի պնդումը, թե Արփինեն խաբեությամբ է այդ տունը ձեռք բերել,Զարուհու «խելքը կերել են», որ առանց փողի տունը ձևակերպվի, և որպես երաշխիք կնքել են փոխառության պայմանագիր 8 մլն-ի չափով, եթե տունը 28 հազար կամ 7 հազարով ավելին արժե,ինչպես վաճառող կողմն է պնդում, այդ դեպքում ինչո՞ւ փոխառության պայմանագրում չի արտացոլված ողջ գումարը:

Սոնա Մաշուրյան

Նյութի մանրամասները կարդացեք սկզբնաղբյուր կայքում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30