Մարտական դիրքում զինծառայող Խաչատուր Կորյունի Խաչատրյանի՝ հրազենային մահացու վնասվածք ստանալու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի շրջանակներում մեղադրանք է առաջադրել 3 զինծառայողի՝ Տիգրան Հակոբյանին, Արթուր Զոհրաբյանին և Արթուր Մարտիրոսյանին: Այդ մասին «Փաստինֆո»-ի թղթակցի հետ զրույցում ասաց ՀՀ ՊՆ քննչական ծառայության ավագ սպա Մերի Սարգսյանը:
Տիգրան Հակոբյանին, ում կողմից արձակված կրակոցի հետեւանքով, ըստ նախաքննական մարմնի, մահացել է Խաչատուր Խաչատրյանը, մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 365-րդ հոդվածի 3-րդ մասով «մարտական հերթապահության կամ մարտական ծառայություն կրելու կանոնները խախտելը», նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը:
Մեղադրանք է առաջադրվել նաև ավագ սերժանտ Արթուր Զոհրաբյանին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 375-րդ հոդվածի 1-ին մասով՝ «պետի (հրամանատարի) կամ պաշտոնատար անձի կողմից իշխանությունը կամ պաշտոնեական դիրքը չարաշահելը, իշխանազանցությունը կամ պաշտոնեական լիազորությունների սահմանն անցնելը»:
Նյութի մանրամասները կարդացեք սկզբնաղբյուր կայքում