«Մեկ տարի առաջ որոշ քաղաքական ուժեր հայտարարեցին, որ հայերը Սիրիայում պետք է մնան եւ այլն, բազմաթիվ զոհեր եղան, եւ հիմա ես պահանջում եմ, որ այդ անպատասխանատու հայտարարություն անողները պատասխանատվության ենթարկվեն, այն զոհերի համար, որոնք ունեցավ Սիրիան: Նոր-նոր սկսել են տեղից շարժվել, Աշտարակում ինչ որ բան կառուցել… Բայց եկեք խոսքի ազատությունը մի շփոթեք հիմարության ազատության հետ»,- այսօր «Հայնուզ» ակումբում ասաց կառավարման փորձագետ Հարություն Մեսրոբյանը:
Ում հետ լինել, կամ ում տակ լինել՝ այս հարցը «եւ-եւ»-ի կամ «կամ-կամ»-ի մեջ է, ինչի հետ կապված Հարություն Մեսրոբյանը գտնում է. «Եթե մենք չմտնենք ինչ որ մեկի փեշի տակ, կունենանք ավելի շատ ազատության աստիճաններ, այդ թվում եւ Սիրիայի հարցում: Ցավն այն է, որ մեր քաղաքական, իշխանական վերնախավը մեծացել եւ ձեւավորվել են ինչ որ մեկի փեշի տակ լինելու գաղափարներով: Բայց, պատմականորեն, միշտ էլ ունեցել ենք ողբերգություն, երբ ուրիշի փեշի տակ ենք եղել»,- ավելացրեց Հարություն Մեսրոբյանը:
Եվա ՀԱԿՈԲՅԱՆ