Այսօր «Հայնուզ» ակումբում արտակարգ եւ լիազոր դեսպան Արման Նավասարդյանն անդրադարձավ Սիրիական ճգնաժամի ու Հայաստանի Մաքսային միությանն անդամակցելու միջեւ կապին:
«Սիրիայի ամբողջ ողբերգությունը կարող է տարածվել նաեւ մեզ վրա ու այս ենթատեքստում հաճախ մտածում եմ, եթե մենք վիճարկում ենք Ռուսաստանի հետ լինելու հարցը, կարծում եմ՝ այսօր աշխարհաքաղաքական պահանջներն են այդպես թելադրում, որ մենք Ռուսաստանի հետ պետք է ավելի մոտ լինենք, քանի որ եթե սիրիական պատմությունը շարունակվի, այդ ամբողջ հոսանքը եթե գա, ինչ որ ուզում են անել ծայրահեղական իսլամիստները, իմ հաշվարկներով՝ միակ ուժի հետ, որ պետք է մենք մոտ լինենք դիմակայելու համար` դա պետք է լինի Ռուսաստանը»,- նման տեսակետ հայտնեց Արման Նավասարդյանը, որի խոսքով` հակառակ դեպքում քաղաքական այլ կառույց մեզ չի օգնի:
Արման Նավասարդյանը շեշտեց, որ ինքը միշտ ասում է` պետք է լինել Ռուսաստանի հետ, բայց Եվրոպան մտքից չհանել:
Ըստ նրա` «Քաղաքականության մեջ այն կատեգորիաները, թե դա Ռուսաստանը, կամ Եվրոպան չի ուզում, այդպես չէ, քանի որ, ի վերջո գոյություն ունեն բանակցություններ»:
Կարդացեք նաև
Մաքսային միությանը միանալու վերաբերյալ էլ Արման Նավասարդյանը նշեց` «Ես չգիտեմ Պուտինը պրիոմներ արել է, թե ոչ, բայց որ ճնշումներ է գործադրել` դա հաստատ է»:
Եվա ՀԱԿՈԲՅԱՆ