Լրահոս
Օրվա լրահոսը

Վարդան Սեդրակյանն ազատազրկվեց 14 տարով (Տեսանյութ)

Սեպտեմբեր 23,2013 12:44

Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Գագիկ Պողոսյանն այսօր հրապարակեց քաղաքական գործիչ, ՀՀ նախագահի թեկնածու Պարույր Հայրիկյանի մահափորձի գործով դատավճիռը։

14 տարվա ազատազրկման դատապարտվեցին ՀՀ նախագահի նախկին թեկնածու Վարդան Սեդրակյանն ու Խաչիկ Պողոսյանը, իսկ Սամվել Հարությունյանը՝ 12 տարվա։

Հիշեցնենք, որ մեղադրող Արամ Ամիրզադյանը Վարդան Սեդրակյանի համար պահանջել էր 12 տարվա ազատազրկում, իսկ դատարանը, փաստորեն, այն ավելացրեց 2 տարով։

Ի դեպ, Հայրիկյանի 20 հազար դոլարի հայցը դատարանը թողեց առանց քննության։ Մեղադրող Արամ Ամիրզադյանը մեր հարցին, թե արդյոք դա ճի՞շտ էր, պատասխանեց՝ սխալ էր։

Վարդան Սեդրակյանի կինը չէր սպասում, որ պատժաչափն այդքան շատ կլինի։

Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Փիրուզ says:

    Ինձ թվում է, որ աբսուրդի դարում ենք ապրում: Հրազենային ոչ մի վերք չստացած Հայրիկյանը մեղադրում է նախագահի նախկին թեկնածուին, որը կանխատեսել էր իր դատապարտումը:Այդ ամենի համար մարդ 14 տարով ազատազրկվում է ???

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30