Լրահոս
Օրվա լրահոսը

Կա Վոլոդյա Ավետիսյանի հեռախոսային կոդավորված խոսակցությունը՝ կաշառքի մասին

Սեպտեմբեր 23,2013 12:06

Փոխգնդապետ Սամվել Մկրտչյանի համոզմամբ՝ Վոլոդյա Ավետիսյանի գլխին սարքել են

«Երկու օր առաջ իմացանք, որ ձերբակալել են մեր ընկերոջը՝ Վոլոդյա Ավետիսյանին: Առավոտյան հավաքվեցինք մեր տղաներով՝ ազատամարտիկներով, որ իմանանք ինչն է պատճառը: Հետո տպվեց ՊՆ-ի հաղորդագրությունը իբր թե Հ. Զաքարյան պապիկն իր թոռանը բանակից ազատելու համար Վոլոդյային կաշառք է տվել»,- այսօր Aravot.am-ի հետ զրույցում փոխգնդապետ, ազատամարտիկ Սամվել Մկրտչյանն այսպես մեկնաբանեց գնդապետ Վոլոդյա Ավետիսյանի ձերբակալությունը:

Հիշեցնենք, որ Վոլոդյա Ավետիսյանին տնից բերման էին ենթարկել սեպտեմբերի 19-ին եւ կալանավորել են: Նա ազատամարտիկների բողոքի ակցիաների կազմակերպիչներից էր, եւ ազատամարտիկները դա կապում են հենց նրա հասարակական գործունեության հետ:

Սամվել Մկրտչյանը պատմեց, որ ինքը խոսել է քննիչի հետ. «Քննիչն ինքը համոզված է, որ Վոլոդյան մեղք է գործել, այսինքն՝ կա այդպիսի փաստ: Ասաց, որ ունենք հեռախոսային խոսակցությունները: Ասաց՝ ճիշտ է, կոդավորված է, պարզ չի խոսում, բայց մենք հասկանում ենք՝ ինչի մասին է խոսքը: Ինքը համոզված է, որ առկա է հանցանքը: Հարցրեցի՝ այդ դեպքում, արդեն 4 ամիս է այդ գործի մեջ ենք, Վոլոդյան լավ գիտեր, որ իր հեռախոսը հսկվում է, որ իշխանությունների ուշադրության տակ է, ինչպե՞ս է կարող էր հեռախոսով նման բան անել այդ ժամանակամիջոցում: Նորմալ, բանական մարդը նման բան թույլ չէր տա այդ ժամանակ: Ես գիտեմ, թե նա ով է, պատերազմի ազատամարտիկ, բանակաշինության մեջ իր ավանդն է ներդրել, ծառայել է ՀՀ բանակում, հասել է գնդապետի աստիճան, ինչպե՞ս կարող էր նման անձնավորությունը, սպան, իրեն թույլ տար այդպիսի էժանագին գործարքի՝ զինվորի հարազատի հետ: Դա աբսուրդ է, մենք չենք հավատում»:

Սամվել Ավետիսյանը նաեւ ասաց, որ այս ընթացքում Վոլոդյա Ավետիսյանը ցուցմունք չի տվել ո՛չ բանավոր, ո՛չ գրավոր, միայն ստորագրել է մեղադրանքի տակ, որ ծանոթ է:

Մեր հարցին՝ այսինքն, Դուք համոզված եք, որ գնդապետի գլխին այս գործն այսպես ասած «սարքե՞լ» են՝ Սամվել Մկրտչյանը պատասխանեց. «Մեր համոզմամբ սարքել են: Բայց մտածում ենք ինչի՞ համար:Մեր պահանջը օրենսդրական դաշտում է, որեւէ քաղաքական հարց չենք առաջադրել: Մենք ուղղակի հավատն ենք ուզում բարձրացնել իշխանությունների նկատմամբ, որ ճիշտ է, ազատամարտիկը վատ է ապրում, բայց արդեն աշխատանքներ էր տարվում, գործընթացի մեջ էր: Ո՞ւմ էր ձեռնտու այս պահին այդպիսի բան անել՝ չենք կարողանում հասկանալ»:

Փոխգնդապետը նաեւ ասաց, որ Վոլոդյա Ավետիսյաննն անձնական թշնամիներ չուներ. «Տարաձայնություններ ունեինք շատերի հետ, բայց թշնամի՝ չէ»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Maxim says:

    Այս անասնական բնազդով ապրաղ վարչակարգը, դեռ պատասխան է տալու ամեն ինչի համար, այդ թվում և Վոլոդիա Ավետիսյանի վրա գործ սարգելու համար:

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30