Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Նախախորհրդարանի հանրահավաքը հետաձգվում է

Սեպտեմբեր 23,2013 11:18

Նախախորհրդարանի քարտուղարության հայտարարությունը

Նախախորհրդարանը ս.թ. հուլիսի 12-ին անցկացրած իր հանրահավաքի ժամանակ հայտարարել է մեր ժողովրդի կազմակերպման ու իրազեկման նպատակով հերթական հանրահավաքը սեպտեմբերի 26-ին Ազատության հրապարակում անցկացնելու մասին:

Նախախորհրդարանը, հաշվի առնելով, որ անցնող ժամանակահատվածում արտաքին և ներքին քաղաքական զարգացումների ազդեցությամբ պայքարի մարտավարությունը որոշակիորեն վերանայելու անհրաժեշտություն է առաջացել, ինչպես նաև նկատի ունենալով, որ այդ ժամանակահատվածում վարչախումբը ջանք չի խնայել հանրահավաքի գաղափարն ու քաղաքական նշանակությունն արժեզրկելու համար, հետաձգում է սեպտեմբերի 26-ին նշանակված իր հանրահավաքը:

Նախախորհրդարանը մեր ժողովրդին տեղեկացնում է, որ իրազեկման խնդիրը մոտակա ժամանակահատվածում կլուծվի տեղեկատվական և այլ միջոցներով, իսկ կազմակերպչական աշխատանքը կկատարվի աջակիցների ցանցի ընդլայնման ու ամրապնդման, ինչպես նաև առկա պետական կառավարման մարմիններին զուգահեռաբար գործող այլընտրանքային մարմինների (Արդարության ատյան, Հիմնադիր խորհրդարանի Ընտրական հանձնաժողով,
Հիմնադիր խորհրդարան և այլն) ստեղծման ուղղությամբ:

Միևնույն ժամանակ, նախապես հայտարարված պլանին համապատասխան, ս.թ. հոկտեմբերի սկզբից Նախախորհրդարանն սկսում է ապագա Հայաստանի տեսլականի` Նոր որակի հայկական պետության ձևավորման ու զարգացման ռազմավարական հայեցակարգի նախագծի, մաս առ մաս հրապարակային ներկայացման ու մասնագիտական քննարկման աշխատանքը:

Նախախորհրդարանը հետևում է իրավիճակի զարգացումներին և հանրահավաքի ձևաչափով ներկայանալու անհրաժեշտության դեպքում կիրազեկի մեր ժողովրդին ու կանցկացնի իր հերթական հանրահավաքը:

 Նախախորհրդարան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Maxim says:

    ՆԱԽԱԽՈՐՀՐԴԱՐԱՆԸ միակ առողջ, գրագետ, ազգանվեր ուժն է, որին պետք է աջակցել և վստահել:

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30