Խոջաելիում ընթացող շախմատի մինչեւ 20 տարեկանների աշխարհի առաջնության իններորդ տուրում հայաստանցի գրոսմայստեր Սամվել Տեր-Սահակյանը սեւ խաղաքարերով հաղթեց Վլադիսլավ Կովալյովին եւ վաստակած միավորների պաշարը հասցնելով 6,5-ի՝ բարձրացավ մրցաշարային աղյուսակի 7-րդ հորիզոնական:
Վահե Բաղդասարյանն ու Մարիա Գեևորգյանն անհաջողության մատնվեցին եւ նահանջեցին, համապատասխանաբար, 55-րդ եւ 35-րդ հորիզոնական:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ