Ադրբեջանը ՖԻԼԱ-ի նախագահ Ռաֆայել Մարտինետիի պաշտոնանկությունից հետո դիրքերը զիջել է:
Բուդապեշտում ավարտվեց հունահռոմեական ըմբշամարտի աշխարհի առաջնությունը, որի նկատմամբ հետաքրքրությունը ողջ աշխարհում ահռելի մեծ էր հատկապես ըմբշամարտը օլիմպիական խաղերի ծրագիր վերադարձնելու՝ ՄՕԿ-ի որոշումից հետո:
Հայաստանի ազգային հավաքականը աշխարհի ուժեղագույն ըմբիշների պայքարին մասնակցեց ամբողջական՝ յոթ հոգանոց կազմով: Գլխավոր մարզիչ Արսեն Ջուլֆալակյանի սաները Հունգարիայի մայրաքաղաքում նվաճեցին երեք մեդալ. մեկ՝ արծաթե եւ երկու բրոնզե: Թիմային հաշվարկում Հայաստանը 87 երկրների մրցակցությունում զբաղեցրեց 5-րդ տեղը՝ իրենից առաջ թողնելով միայն Ռուսաստանին, Կորեային, Հունգարիային եւ Իրանին: Ընդորում, Մենք առաջ անցանք Ադրբեջանից, որի դիրքերը ՖԻԼԱ-ի նախագահ Ռաֆայել Մարտինետիի պաշտոնանկությունից հետո տեսանելիորեն նահանջել են:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ