Շվեյցարիայի հարավում գտնվող Տիչինո իտալախոս կանտոնում արգելվել է դեմքը փակող-ծածկող հագուստ` փարաջա կրելը, տեղեկացնում է France-Presse գործակալությունը:
Աղբյուրի համաձայն, տեղի իշխանության սահմանած նոր կարգում փարաջա բառը հիշատակված չէ, սակայն, նշված է, որ հանրային վայրերում արգելվում է դեմքը ծածկող հագուստ կրել: Տիչինոն երկրի առաջին դաշնային միավորն է, որը նման արգելք է սահմանում:
Հարցման համաձայն, նոր կարգին կողմ է բնակչության 65 տոկոսը: Հիմա Շվեյցարիայի դաշնային ժողովին մնում է հաստատել Տիչինոյի սահմանած նոր կարգը: