Լրահոս
Օրվա լրահոսը

Die Welt. Ռուսաստանը կդառնա Մերձավոր Արեւելքի բոլոր սրիկաների ապաստան

Սեպտեմբեր 22,2013 21:27

Գերմանական Die Welt պարբերականը Սիրիայի ճնգաժամի եւ քիմիական զենքի հնարավոր օգտագործման մասին վերլուծություն է հրապարակել, ուր նկատում է, որ Ռուսաստանը նորից ազդեցություն ունի Մերձավոր Արեւելքում:

Վերլուծաբան Ժակ Շուստերը (Jacques Schuster) գրում է, որ ազդեցությունը էապես թուլացել էր 1973 թվականից, հիմա` վերականգնվում է: Վերլուծաբանի կարծիքով, Ռուսաստանը հաջողեց արգելել Սիրիային ԱՄՆ օդային հարվածներն ու դարձավ «Մերձավոր Արեւելքի բոլոր սրիկաների անվտանգության երաշխավոր եւ ապաստան, որոնք Ռուսաստանին օգնության են կանչելու ամեն պահի, երբ Արեւմուտքից վտանգ զգան: Զգան`ոչ թե լինի»:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (11)

Պատասխանել

  1. mard says:

    Հաաաա~, ուրեմն պատերազմի դեմն առնելը հիմիկվա բարոյական նորմերով սրիկաներին օգնել ա հա նշանակում: Այ մարդ, չեմ հասկանում,ինչ եք տվել Ռուսաստանին, չեք կարում առնեք ? 2.5 մլն հայ ապրում է այնտեղ, այնտեղից էլ 2մլն մարդ պահում է այստեղ: Ես լինեմ Պուտինի տեղը , կասեմ ,այ մարդ , չեք ուզում ռադներդ քաշեք իմ երկրից գնացեք, զորքն էլ կհանեմ,կասեմ,դե գնացեք,ոնց ուզում եք թուրքի հարցերը լուծեք: Ինչով եք վեր վեր թռնում , չեմ հասկանում : Ռուսի դեմ թշնամանալով վերջը էս ազգի գլուխը կուտեք, կհանգստանաք երևի: Պահ,պահ,պահ տեսնում ենք ինչ ինքնիշխան պետություն եք:Անկախ եք: Պուտինը մերոնց էնտեղ ավելի լավ ա պահում, քան մենք մեզ այստեղ: Ով էլ գնում ա, չի ուզում գա: Սա էլ չափանիշը:

    • Համլետ says:

      Առածն ասում է.
      1.Ամենադժվար բանը ղամմազին խոսք հասկացնելն է:
      2.Շան սատկելու ժամանակը որ գա,կգնա բանուկ ճամփի մեջտեղը կպառկի:
      Դարեր շարունակ մեր ազգի «խելոքները» մեծ-մեծ բրթելով մեզ անընդհատ տվել են սրի բերան:Հիամ էլ մի քանի անբան «լիբերաստ»-ներ,որոնք մի քանի կոպեկով ծախվել են եվրոօլոխներին ու դաձել նրանց գործակալը,քափ ու քրտինք մտած վայրահաչում են,թե՝ յաման հասեք,մեզ փրկեք ռուսներից…
      Մեր թշնամին մեր երկրի կառավարող բանդան է՝ Սերժիկ Սարգսյանի գլխավորությամբ:Դրանցից է որ պետք է ազատագրենք երկիրը,քանի դեռ լրիվ չենք կործանվել:Սա է օրվա հրամայականը:

    • Խելք says:

      ՄԱՐԴ աստծո Պուտինը քեզ ի՞նչ ա տվե որ «ըտենց» պաշտպանում ես: Պուտինը քո պաշտպանության կարիքը չունի, թե կարող ես դու քեզ պաշտպանի Պուտինից:

      • Խելք says:

        Մենակ չոր հաց առանց պանրի:

      • mard says:

        Այն , ինչ հայ ազգը կորցրել է դարերի ընթացքում, մեծ-մեծ բրդացնելով հնարավոր չէ ետ բերել: Դրա համար հնարավորություններ են պետք: Այն,որ ես Ռուսաստանից եմ փող ստանում ծայրը ծայրին հասցնելու համար, գազ եմ վառում ձմեռը չսառելու համար ու ինձ հանգիստ եմ զգում `իմանալով,որ սահմանին ռուս զինվորն է կանգնած` հզոր Ռուսաստանը,ամենակարևոր բանն է ինձ համար: Ահա թե ինչ է անում Պուտինը ինձ համար: Եվրոպաներդ ինչ են արել մինչև հիմա ,նրանք իրենց քթից էնկողմ բան են տեսնում ? Հա ,մի բուռ մարդ են, հեշտ է քաղաքակիրթ դառնալը : Մի օգուտ տվեցին ? Այլասերվածություն տարածելուց բացի էլ ինչ են անում ?

  2. Azad says:

    Անտեղի,անախորժ, և մաղձոտ գրություն, որը նողկալիորեն ներշնչվել է Ռուսաստանի և Հայաստանի երդվյալ ոսոխ մի խլեզից:Նենգություն անիմանալի:

  3. Փաստ says:

    Բոլոր բռնակալների ամենամոլեռանդ պաշտպանները նրա ստրուկներն են եղել:

  4. mard says:

    Սիրելի Խելք,Azad և փաստ Պուտինի նման հզոր նախագահ ու երկիր ունեցեք , հետո մեծ մեծ ազատությունից խոսացեք: Բաղդադ էլ շատ խուրմա կա,տվողն ով է ?

    • Փաստ says:

      Կներես բայց «հզոր» Ռուսները մասսայական Եվրոպա են գնում որ խուրմա ուտելու փող աշխատեն, իսկ «նովի» Ռուսները միմիայն անգլերեն են խոսում, նրանց ռազմական «հզորությունից» մնացել է նրանց դաշնակիցների՝ Հարավսլավիայի, Իրաքի, Լիբիայի … ավերակները,

      հիմա թվում է թե Սիրիայի հարցով ինչ որ բան անում են՝ բայց ճտերը աշնանն են հաշվում: Աշնանը Ասադը իշխանությունից կզրկվի, իսկ Ռուսաստանի կարծեցյալ «հաղթանակը» կվերածվի լիակատար պարտության, քանի որ Սիրիային տված միլիարդավոր վարկերը հետ չի ստանա և Սիրիան ստիպված կհանձնի Արևմուտքի տնօրինությանը՝ քանի որ Սիրիայի նոր պրեզիդենտը Արևմտամետ կլինի: Եվ վերջ որևէ տեսակի խուրմա ճաշակելու հեռանկարին:

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30