Այսօր աշխարհի առաջնությունում Արսեն Ջուլֆալակյանին եւ Սասուն Ղամբարյանին հաղթած երկու ռուս ըմբիշներն էլ մտան եզրափակիչ ու երեկոյան պայքարելու են ոսկե մեդալների համար:
Դա մեր մարզիկներին սփոփիչ գոտեմարտերում բրոնզե մեդալների համար պայքարը շարունակելու հնարավորություն ընձեռեց: Սակայն 66 կգ քաշային Սասուն Ղամբարյանն այստեղ էլ պարտվեց: Դրա փոխարեն Արսեն Ջուլֆալակյանը արդեն մեկ հաղթանակ տոնել է եւ պատվանդանի 3-րդ աստիճան բարձրանալու համար դեռ երկու գոտեմարտ էլ ունի:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ