Այսօր Մոսկվայում տեղի «Սպարտակը» 3:0 հաշվով հաղթել է տեղի ԲԿՄԱ-ին: Առաջին գոլի հեղինակ է դարձել մեր հավաքականի խաղացող Արազ Օզբիլիսը: Խաղից հետո ИТАР-ТАСС գործակալությանը տված հարցազրույցում «Սպարտակի» եւ Հայաստանի ազգային հավաքականի հարձակվող Յուրա Մովսիսյանը ասել է. «Հիանալի հաղթանակ: Խաղացել ենք այնպես, ինչպես ուզում էինք: Հուսով եմ առաջիկայում նման խաղեր էլի կլինեն: Ուրախ եմ, որ Օզբիլիսն իր առաջին գոլը խփեց «Սպարտակի» կազմում: Հրաշալի գոլ էր»: