Լրահոս
Օրվա լրահոսը

Հայաստանը Չինաստանին կօգնի սամբոն զարգացնել

Սեպտեմբեր 22,2013 18:52

2013թ. սեպտեմբերի 19-ից 21-ը  Չինաստանի Ժողովրդական Հանրապետության ազգային փոքրամասնությունների համախմբման կոմիտեի սպորտի բաժնի պատվիրակությունը հյուրընկալվել է Սամբոյի եւ ձյուդոյի օլիմպիական մանկապատանեկան մարզադպրոցում եւ դպրոցի ղեկավարության ու Հայաստանի սամբոյի ֆեդերացիայի գործկոմի անդամների հետ հանդիպումների ընթացքում ծանոթացել է ինչպես մարզադպրոցի, այնպես էլ ֆեդերացիայի աշխատանքների, հայ սամբիստների՝ միջազգային մրցասպարեզներում արձանագրած հաջողությունների հետ:

Հայաստանի Սամբոյի ֆեդերացիան տեղեկացնում է, որ չինացի հյուրերը ներկա են գտնվել դպրոցի ուսումնամարզական պարապմունքներին, հանդիպել մարզումներ անցկացնող Հայաստանի սամբոյի ազգային հավաքականի մարզիկների եւ մարզիչների հետ, տպավորվել աշխարհի եւ Եվրոպայի չեմպիոնների ու մրցանակակիրների առատությունից, շոյվել` խորհրդանշական նվերներից` սամբոյի մարզազգեստներ, ուսումնական ձեռնարկներ, մարզական հուշանվերներ:

Հաշվի առնելով, որ Չինաստանում նոր-նոր է կազմավորվում սամբո ըմբշամարտը եւ հայ մասնագետների տարիների փորձառությունն ու վարպետությունը կարող է օգտակար լինել ՉԺՀ-ում մարզաձեւի զարգացմանն ու հանրահռչակմանը, հետագա համագործակցության սկիզբը դնելու նպատակով սեպտեմբերի 21-ին   Հայաստանի սամբոյի ֆեդերացիան, ի դեմս՝ նախագահ Լեւոն Հայրապետյանի եւ Չինաստանի Ժողովրդական Հանրապետության ազգային փոքրամասնությունների համախմբման կոմիտեն,  ի դեմս՝ սպորտի բաժնի պետ Ցուեյ Լեյի կնքեցին համաձայնագիր:

 

PrevPhoto
NextPhoto

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30