Այսօր Մոսկվայում տեղի «Սպարտակը» հանդիպել էր նույն քաղաքի ԲԿՄԱ-ին: «Սպարտակը» հաղթեց 3:0 հաշվով, առաջին գոլի հեղինակը ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի խաղացող Արազ Օզբիլիսն էր:
Ինչպես հայտնում է Championat.com-ը խաղից հետո հաղթած թիմի երկրպագուները հարձակվել են պարտված թիմի երկրպագուների վրա, նրանց վրա նետել տարբեր իրեր: Մի շարք ֆանատներ տեղափոխվել են հիվանդանոց:
«Սպարտակն» ու ԲԿՄԱ-ն հին հակառակորդներ են: Նրանց խաղերը միշտ լարված են անցնում: Այսօրվա խաղին կարգուկանոնին հետեւում էր 1700 ոստիկան: