Հայաստանցի հունահռոմեական ըմբիշներ, 66 կգ քաշային Սասուն Ղամբարյանը եւ 74 կգ քաշային Արսեն Ջուլֆալակյանը Բուդապեշտում այսօր ավարտվող աշխարհի առաջնության 1/8 եզրափակչում պարտվեցին:
Մեր երկու ըմբիշներն էլ չկարողացան հաղթել Ռուսաստանի պատնեշը: Սասունը տանուլ տվեց Իսլամ Ալիեւին, իսկ Արսենը՝ Ռոման Վլասովին, որի հետ նրա գոտեմարտերը ոչ մի կերպ չեն ստացվում:
Եթե ռուսները մտնեն եզրափակիչ, ապա մեր երկու ըմբիշներն էլ սփոփիչ գոտեմարտերում բրոնզե մեդալների համար պայքարելու հնարավորություն կստանան:
Կարդացեք նաև
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ