Լրահոս
Օրվա լրահոսը

Աշնանային գիշերահավասար. սկսվում է աստղագիտական աշունը

Սեպտեմբեր 22,2013 14:41

Այսօր` սեպտեմբերի 22-ին, Գրինվիչի ժամանակով 20:44, Արեգակը երկնքի հյուսիսային կիսագնդից անցնում է հարավային կիսագունդ, ինչն էլ աստղագիտական աշնան սկիզբն է: Այդ պահին Արեգակը կգտնվի Երկրի հասարակածի հարթության մեջ, եւ քանի որ Արեգակը կետ չէ, այլ նրա սկավառակը չափեր ունի, ապա նրա անցումը հասարակածով տեւում է մոտ 33 ժամ: Այդ օրը կոչվում է աշնանային գիշերահավասարի օր, այսինքն գիշերվա եւ ցերեկվա տեւողությունները հավասարվում են: Խոսքն Արեգակի` հորիզոնից բարձր եւ ցածր գտնվելու տևողության մասին է, իսկ իրականում օրվա լուսավոր մասը դեռեւս ավելի երկար կլինի, քանի որ գումարվում են նաեւ առավոտյան եւ երեկոյան մթնշաղի ժամերը:

Ընդհանրապես տարվա եղանակների պատճառը Երկրի հասարակածի հարթության թեքվածությունն է Երկրի` Արեգակի շուրջ պտտման ուղեծրի հարթության նկատմամբ (23.4 աստիճան): Նախկինում աշնանային գիշերահավասարը սեպտեմբերի 23-ին էր, իսկ այժմ արդեն` 22-ին: Այդ փոփոխության պատճառը Երկրի պրեցեսիան է. նրա պտտման առանցքը ժամանակի ընթացքում տեղաշարժվում է եւ մոտ 26000 տարում մեկ լրիվ պտույտ է կատարում: Այստեղից, մոտ 70 տարին մեկ այդ կետը տեղաշարժվում է մեկ օրով դեպի առաջ: Եթե հյուսիսային կիսագնդում սկսվում է աշունը, ապա հարավայինում հակառակը` սկսվում է գարունը, եւ եղանակը գնալով տաքանում է:

Հայկական աստղագիտական ընկերություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30