Ինչպես հաղորդում են գերմանական աղբյուրները Ավստրայի մայրաքաղաք Վիեննայի իշխանությունները որոշել են 50 եվրո տուգանել բոլոր նրանց ովքեր մետրոյում կհամբուրվեն, կամ վագոնում հեռախոսով բարձր կխոսեն, կամ բարձր երաժշտություն կլսեն, կամ վագոն կմտնեն սուր հոտով բրդուջով: Այս ամենը մեկ արտահայտությամբ է ձեւակերպված` «Զգացմունքների բացահայտ ցուցադրություն»:
Այս որոշմամբ բազում հարցեր են առաջանում` ով է որոշելու բրդուջի հոտի սրության կամ ձայնի բարձրության աստիճանը եւ այլն:
Իշխանությունը, սակայն, անդրդվելի է եւ արդեն 300 հազար եվրո է տրամադրել` նոր կարգի քարոզչության համար:
Վիեննայի մետրոյով օրական մոտ 2,5 միլիոն մարդ է երթեւեկում: