Այսօր հունահռոմեական ըմբշամարտի աշխարհի առաջնության եզրափակիչ օրը Հայաստանից Բուդապեշտի մրցագորգում պայքարելու են 66 կգ քաշային Սասուն Ղամբարյանը, որի առաջին մրցակիցը բուլղարացի Պլամեն Պետրովն է, 74 կգ քաշային Արսեն Ջուլֆալակյանը եւ 120 կգ քաշային Վաչիկ Եղիազարյանը, որոնց առաջին մրցակիցների մասին երեկ տեղեկացրել ենք:
Իսկ նրանցից առաջ հանդես եկած մեր մյուս ըմբիշներն իրենց քաշային կարգերում զբաղեցրել են այսպիսի տեղեր:
Արթուր Ալեքսանյան, 96 կգ քաշային կարգ՝ 2-րդ տեղ, արծաթե մեդալ
Ռոման Ամոյան, 55 կգ՝ 3-րդ տեղ, բրոնզե մեդալ
Կարդացեք նաև
Մաքսիմ Մանուկյան, 84 կգ՝ 8-րդ տեղ
Ալեքսան Միքայելյան, 60 կգ՝ 30-րդ տեղ:
Այլ երկրների դրոշի ներքո հանդես եկող հայ հունահռոմեական ըմբիշների արդյունքներն այսպիսին են:
5. Էդուարդ Բարսեղյան, 60 կգ, Լեհաստան
18. Ֆրունզե Հարությունյան, 60 կգ, Շվեդիա
15. Ռոբերտ Ավանեսյան, 96 կգ, Իսրայել:
Այսօր նույնպես մրցագորգում ուրիշ երկրների մարզական պատվի համար պայքարելու են մեր հայրենակիցնեերը: 66 կգ քաշային կարգում Շարուր Վարդանյանը նեերկայացնելու է Շվեդիան, իսկ Ռաֆայել Սամուրգաշեւը (74 կգ) հանդես կգա Չեռնոգորիայի հավաքականի կազմում:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ