Հայաստանցի Մարիա Գեւորգյանը բավականին հաջող է հանդես գալիս Խոջաելիում ընթացող շախմատի U 20 աշխարհի առաջնությունում:
Կանանց ՖԻԴԵ-ի վարպեը ութ տուրից հետո 5,0 միավորով 77 մասնակիցների հետ մրցապայքարում ընթանում է 22-րդ հորիզոնականում:
Պայքարի վերջնամասում դիրքերը որոշ չափով բարելավել է տղաների առաջնության մասնակից, գրոսմայստեր Սամվել Տեր-Սահակյանը, որը իներորդ տուրից առաջ 5,5 միավորով բարձրացել է 18-րդ տեղ: Միջազգային վարպետ Վահե Բաղդասարյանը 40-րդն է՝ 4,5 միավորով:
Կարդացեք նաև
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ