Այսօր Էստոնիայի մայրաքաղաք Տալլինում մեկնարկում է ծանրամարտի Եվրոպայի մինչեւ 20 եւ 23 տարեկան տղաների եւ աղջիկների համատեղ առաջնությունը: Հայաստանը մրցաշարում ընդհանուր առմամբ ներկայացնում են ութ ծանրորդներ:
Մեր մարզիկներից առաջինն ասպարեզ մտնելու է 56 կգ քաշային Սմբատ Մարգարյանը: Նա հանդես է գալիս մինչեւ 20 տարեկան տղաների առաջնությունում եւ դատելով նրեկայացրած նախնական հայտից՝ ասսօր մրցանակային բարձր տեղի հավակնություն ունի:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ