GALA.TV. Հայ ազգային կոնգրեսի ներկայացուցիչներն այսօր նշել են անկախության տոնը՝ կազմակերպելով տոնական միջոցառում: Միջոցառմանը ներկա էր նաև ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը:
Միջոցառման ժամանակ Հայ ազգային կոնգրես կուսակցության փոխնախագահ Արամ Մանուկյանը ուղերձ է հղել ներկաներին:
«Շատ սերունդներ, շատ ազգեր են պայքարել անկախության համար, շատ ազգեր հալվել-մաշվել են էդ ճանապարհին, մեր սերունդը բախտավոր է, մենք երջանիկ ենք, մենք պայքարեցինք և կարողացանք հասնել մեր երազած անկախությանը, հասնել մեր նախնիների սիրած անկախությանը, մեր ազատամարտիկ տղերքի սիրած անկախությանը, բոլորի երազ-մուրազ անկախությանը, և մեր կյանքը, մեր կենսագրությունը կապվեց պայքարի հետ, ազատագրական պայքարի հետ, պետություն կառուցելու ժամանակաշրջանի հետ: Մենք երջանիկ ենք, երջանիկ ենք, որ այդ պայքարը մեր կենսակերպն է, մեր ապրելու ձևն է և մեր ապրելու իմաստը: Մենք էդ իմաստով ապրել ենք, ապրելու ենք մինչև վերջ և գլուխներս կդնենք հանգիստ, որովհետև ազնիվ, բարոյական հայրենիքի կերտման գործին ենք նվիրվել: Մեր անկախությունը դժվարություններ տարավ, ցավոք սրտի նույն օրը, նույն ժամին սերժակերպ ու ռոբատեսակներ, պայքարելով անկախության դեմ, տոն են նշում, իրենք կալենդարի օրն են նշում, ոչ թե անկախությունը, իրենք ի հեճուկս են նշում, իսկ մեզ համար սա բովանդակություն է, մեզ համար սա ձև չէ, մեզ համար սա ապրելու ձև է, մեր ապրելու իմաստն է, մեր տեսակն է, և այդ տեսակը, այդ ոգին մենք մեր սերնդին կփոխանցենք»,- ասել է Արամ Մանուկյանը:
Մանրամասները՝ նյութի սկզբնաղբյուր կայքում