Լրահոս
Օրվա լրահոսը

Ի՞նչ են խոսել Վարդան Ղուկասյանն ու Սերժ Սարգսյանը` Ամենափրկիչ եկեղեցու ներսում

Սեպտեմբեր 21,2013 23:21

Ինչպես հայտնի է երեկ Սերժ Սարգսյանի` Գյումրի կատարած այցի ժամանակ  նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանը,  Ամենափրկիչ եկեղեցու փակ մուտքից դուրս գալով, կտրել էր նախագահի ճանապարհը` նրան իր կողմից կառուցվող ու գրեթե ավարտին հասցվող  եկեղեցին ցույց տալու հրավերք անելով: Նախագահը բնականաբար  ընդունել էր նախկին  պաշտոնյայի հրավերը ու 10 րոպե շարունակ առանձնազրույց էր տեղի ունեցել  այս երկուսի միջեւ:

Ինչպես փաստում են մեր աղբյուրները,  Վարդան Ղուկասյանը երկրի նախագահին խնդրել է մեղմ մոտենալ  ասֆալտի յուրացման մեջ  կասկածվող ու օրումեջ հատուկ քննչական ծառայությունում հարցաքննվող իր թիմակիցների հանդեպ ու մի ճար անել իր ձերբակալված ընկերոջը` Գյումրու  քաղաքապետարանի բնակակոմունալ բաժնի նախկին պետ Հովհաննես Գրքիկյանին ազատ արձակելու համար:

Ըստ նույն աղբյուրների, նաեւ խոսք է գնացել Վարդան Ղուկասյանի եղբորորդու` Վահիկի  նկատմամբ մեղմ մոտենալու մասին, ով մեղադրվում է  ԱԺ ԲՀԿ-ական պատգամավոր Մարտուն Գրիգորյանի թիմակիցներից մեկի`Շեկոյի  սպանության մեջ:

Նախագահին դիմավորողների շարքում եղել է նաեւ Վարդան Ղուկասյանի որդին` Սպարտակը , սակայն նրանց  առանձնազրույցին մասնակցել է միայն Սերժ Սարգսյանի թիկնազորի պետը:

Ինչեւէ, ինչպես հավաստիացնում են մեր աղբյուրները, երկրի նախագահը լսել է Վարդան Ղուկասյանին  ու վերջում արձագանքել է «Ամեն ինչ լավ կլինի»:

Նշենք, ըստ նույն աղբյուրների, նախագահի համար Վարդան Ղուկասյանի ճանապարհ կտրելն ու հանկարծակի հայտնվելը ամենեւին էլ անակնկալ չի եղել, քանի որ  այս հանդիպումը նախապես պլանավորված է եղել: Իր շրջապատի նկատմամբ քրեական հետապնդումները դադարեցնելու  հորդորով Վարդան Ղուկասյանը նախեւառաջ գնացել էր ԱԺ ու հայցել ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի օգնությունը, որը, սակայն, ըստ մեր աղբյուրների, կոնկրետ ոչինչ չի խոստացել` նշելով, որ ինքը ասֆալտի գործի մանրուքներին չի տիրապետում, բացարձակապես անծանոթ է :

Վարդան Ղուկասյանին այս ընթացքում չէր հաջողվել նաեւ նախագահականում հանդիպել Սերժ Սարգսյանի հետ, այստեղ նրա ժամադրություններն ապարդյուն են անցել, սակայն փոխարենը որոշվել է հանդիպման այս ֆորմատը:

Նշենք, որ  նախագահի պատասխանն էլ  թեեւ ինչ-որ տեղ վերացական է, կոնկրետ ոչինչ չխոստացող, սակայն  նկատի ունենալով պարոն Ղուկասյանի տարիներ շարունակ իշխանություններին մատուցած ծառայությունները , այնքան  էլ զարմանալի չէ, հատկապես որ նույն Սերժ Սարգսյանի միջնորդությամբ անցած տարի դադարեցվեց այս պաշտոնյայի որդու նկատմամբ քրեական հետապնդումը: Խոսքը  վերաբերում է Գյումրու նորաբաց բժշկական կենտրոնի բացման արարողության ժամանակ  Վարդան Ղուկասյանի ու Սերժ Սարգսյանի առանձազրույցին, որը սակայն ակամա  լսել էին կողքբոլորը կանգած պաշտոնյաները:

Այդ ժամանակ   իր պաշտոնավարման վերջին օրերը անցկացնող  Վարդան Ղուկասյանը խնդրել էր դադարեցնել հետախուզումը իր որդու նկատմամբ, ով մեղադրվում էր Սամվել Բալասանյանի  թիմակիցների հետ Գյումրու Սայաթ-Նովա  ու Ռուսթավելի կենտրոնական փողոցների խաչմերուկում վիճաբանելու, կրակոցներ հնչեցնելու ու խուլիգանություն կատարելու  մեջ: Եվ եթե նկատի ունենաք Սյունիքի նախկին մարզպետի` Լիսկայի որդուն ու թիկնապահին արդարացնելու ու  ազատ արձակելու փաստը, ապա այս համատեքստում  այնքան էլ զարմանալի չպիտի թվա պարոն Ղուկասյանի խնդրանքը:

 

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (20)

Պատասխանել

  1. Համլետ says:

    Հավաստի աղբյուրները փոխանցում են այդ խոսակցության մանրամասները.
    Ս.Ս. -Արա,եկել ճամփես կտրում էս,որ ի՞նչ անես…
    Վ.Ղ. -Ղուրբանըդ էղնիմ,բա իմ մենձ ախպոր ճամփեն օր շաքյարով չը կտրեմ՝ ումը՞ կտրեմ…
    Ս.Ս. -Լավ,ասա ինչ ա՞ պետք,մեկ ա քեզնից պրծում չկա…
    Վ.Ղ. -Կյանքիդ մեռնիմ,ախպեր-տղոնցըս մանդրից վարի կուդան ու հըլը ընձի էլ իշմար կուդան:
    Ս.Ս. -Բա ասում էն շատ էք գողացել ու չափն անցել…
    Վ.Ղ. -Իյա՜ ,վով կսէ՝ էդ գրատախտակ Բալասանենց Սամո՞ն…
    Ս.Ս. -Լավ,մի երկարացրու…Սամո-մամո չգիտեմ…Գողացածը կուղարկես վերև, մի բան կմտածենք:
    Վ.Ղ. -Վայ՜ ես քու ցավդ տանիմ,էդպես էլ գիտեի,օր դու չես թողնի ընձի վարի տան…Մեկ էլ էն Ըսպոյիս ու ախպորս տղի հարցերը լուծե…Գիտես, թասիբով մարդ եմ,պարտքի տակ չեմ մնա,տեղը-տեղին ամեն ինչ կենեմ…Ամեն օր կերտամ ժամ,մոմ կդնեմ ու կաղոթեմ քու համար…
    Ս.Ս. -Չմոռանաս Վովային ու Րաֆուն էլ կանչես:Դրանց նման հմուտ աղոթողներից դեռ բոլորդ շատ բան ունեք սովորելու՝ Գարեգինն էլ ներառյալ,անշուշտ (ժպտում է)…
    Վ.Ղ. -Ցավըդ տանիմ,ես օր քու հըմար կաղոթեի,ըդոնք ու՞ր էին…Ախըր ջայել վախտըս ձեռի հետ տերտեր էլ եմ աշխատել…
    Ս.Ս. – 6-րդ պալատու՞մ…(ժպտում է):
    Վ.Ղ. – Չէ,ընդեղ պառկել եմ,օր սիպտակ թուղթ ունենամ…
    Ս.Ս. – Արա,լուրջ է՞ս ասում,ի՞նչ նպատակով…
    Հ.Ղ. – Ըսեմ՝ չը նեղենաս…Օր քաղաքապետ դառնայի…Ընձի վախտին ըսին,օր առանց էդ խելըռի թղթի ու դատվածության հեչ մե ընտրության չեմ կըռնա մասնակցե, քաղաքապետ ու Լիսկայի պէս մարզպետ չեմ կռնա էղնի ու մեդալ էլ չեմ ըստանա…Հետո հասկըցա,օր հանաք են էրել…Մերոնց չիդե՞ս…
    Ս.Ս. Ծիծաղում է…:-Լավ,ժամանակ չունեմ էլ…Մի մտածի,ամեն ինչ լավ կլինի…Էն ասածներս էլ չմոռանաս:Խաչատրյան Սուրիկի հետ կապնվի,ինքը կասի ում ինչքան է պետք:Հասկացա՞ր:
    Վ.Ղ. -Ցավըդ տանիմ,ես Լիսկայից ավելի ջոմարդ տղա եմ…Հեչ մեկին դիլխոր չեմ թողնի…
    Ս.Ս. -Տեսնենք՝ տեսնենք…Հաջողություն:
    Վ.Ղ. -Հաջող,ղուրբանըդ էղնիմ,թագավոր ախպեր:Քեզի հըմար մեռնելու էլ կերթամ…

  2. Maxim says:

    Այս ամենը ասվում է, կարծես թե՛, երկրի նախագահի գործունեության մասին, այլ ոչ՛ թաղի խուժանի:

  3. Սերգեյ Կարապետյան says:

    Ավելի լավ կլիներ վերlուծեիք ,թե ինչու Ս.Սարգսյանը այնդքան արհամարական վերաբերմունք է դրսևորել Գյումրու այժմյան քաղաքապետ Բալասանյնաի նկատմամբ, նայեք տեսա և լուսանկարները և կտեսնեք, որ այդ անձը միշտ վախեղած տեսքով երկրորդ պլանում է կամ քաղաքապետարանում անցկացրած խորհրդակցության ժամանակ չկարողանալով Գյումրու որևէ խնդիր հոդաբաշխ ներկայացնել կարդում էր թղթից, որի պատճառով ներկաները քթի տակ ծիծաղ են, ինչը նկատել է նաև երկրի նախագահը: Թե չէ Վարդան Ղուկասյանի հետ հանդիպումից պատմություն մի սարքեք, ինչ կա, որ 13 տարվա քաղաքապետը, ով առանց պայքարի զիջեց իր պաշտոնը, չի կարող երկրի նախագահի հետ հանդիպել ? ինչու եք բուրդ դրել բամբակ գզում, հանգիստ նստեք տեղերդ, էդ երկրարաշունչ հորինվածքն էլ ինչ-որ Համլետի կողմից գրած,պարզ է, թե ում պատվերն է ու որ կառույցի պարապ աշխատակցի մտքի խավարման արդյունքն է, փշտոն բան է, Վարդանը քաղաք է սարքել ու դա անկասկած է, իսկ դուք մանր բամբասանքներ ստեղծողներ եք, զարմանում եմ ձեր նման տղամարդկանց վրա, դուք մտածել եք, թե ինչպես այդ այցի օրը բոլորը մեծարեցին Վարդանին? գիտեք ինչպես? ուր գնացին, Վարդանի սարքածն էր, էդ նույն Արագած փողոցը, էդ նույն խաչքարերի պուրակը, էդ նույն հրապարակը,դրա մասին մտածեք, թե չէ տղամարդն ու բամբասանքը անհամատեղելի պետք է լինեին:Տղեք ամոթ է

  4. KARINE says:

    դե իմ քաղաքապետի ճարպկությունն ուրիշ է էլի՞

    • LIlooooooooooooooooooooooooooooooooo says:

      Դա ամեն ինչ է բացի ճարպկությունից….օրինակ՝պնդերեսություն,աննամուսություն,լպռիկություն,լպիռշություն,անտաշություն և այդպիսի շատ -ություններ:

  5. Արմեն says:

    Անկախ իր որոշ թերություններից ու աշխատանքային թերացումներից, սխալներից Վարդան Ղուկասյանն ակնհայտորեն խարիզմատիկ անձնավորություն է:

  6. Maxim says:

    Համլետը կարող է մի շատ ճոխ,՝ տրագի- կոմիկական դրամա գրել, որտեղ և ներկայացնել ողջ գարշախմբի բոլոր անդամների կերպարները, իրենց համապատասխան բառբառային կոլորիտներով:
    Համոզված եմ, որ իրականությունը ներկայացնող նման բարձր արվեստ, թե՛ կինոյի էկրաններից և թե՛
    թատրոնի բեմահարթակներից տարիներով չեն իջնի: Համլետ, դու այդ հրաշքը կարող ես ստեղծել:

    • Համլետ says:

      Շնորհակալ եմ ապ ջան:)
      Առանց նախնական գումարի,մեր իրականության մեջ,ցավոք սրտի,անհնար է նման լուրջ բաներ ձեռնարկելն ու իրականացնելը;)

  7. Նունօ says:

    LIloանունով էակ, շատ մի չարչարվի, Վարդանին վատաբանելդ չի ստացվում էլի, սաղ գրելուդ ՛՛ուղու՛՛ ընթացքում էդ գործն արիր, հիմա գոնե ածականներդ ձեր տանը պահիր, գոնե քո անունը ես անգամ գրիր, մի վախնար, թե էն կեղծանվանը , որով հանեդս ես գալիս, կարոտ ես մնացել?

  8. Արթուր says:

    Հեղինակը գրում է. «10 րոպե շարունակ առանձնազրույց էր տեղի ունեցել այս երկուսի միջեւ…. Ինչպես փաստում են մեր աղբյուրները»: Երեւում է հեղինակի աղբյուրները կամ Սերժն է, կամ Վարդանը… վատ աղբյուրներ չեն: Վերջը՝ ինչքան կարելի է հորինել, ամոթ է…

    • կիմա says:

      հորինել պետք չէ:չգիտես ով է?ասեմ-շատ սիրելի ու պաշտելի Վարդանիկտ է:երևի չմանրանամ ,թե դա ինչպես է արվում:տեխնոլոգիաներին երևի շատ լավ ծանու ես,թե դա ինչպես են անում:իսկ կուռքտ այդ ոլորտում պռոֆեսսիոնալ է:

  9. Maxim says:

    Համլետ, հարազատս դու սկսիր, դրա համար առայժմ հարկավոր է՝ մի համակարգիչ, մի տպագրիչ,
    աշխատասիրություն, և իհարկե տաղանդ: Համոզված եմ, որ այդ ամենը դու ունես, հատկապես՝ վերջինը: Դու գրիր, և ֆինանսավորողները շարք կկանգնեն: Հայաստանում, կամ սփյուռքում փող
    ունեծողները, հո միայն անտաշները ու տգետները՞ չեն, կան և արվեստ հասկացող մարդիք, ինչը որ
    դու կարող ես ստեղծել: Ցանկացած տաղանդ հարկավոր է զարգացնել: Կարծում եմ դու դեռ երիտասարդ ես, նաև Գյումրեցի: Առավել՝ քեզ ի՞նչ է հարկավոր, հատկապես, որ ունես նաև արդար
    մարդու ոգի, որի վառ ապացույցն է քո այդ մի քանի տողի բովանդակությունը: Եթե ես Հայաստանում լինեի, քեզ կխնդրեի՝ հանդիպեինք ու զրուցեինք, բայց այս տարի հավանաբար չեմ
    լինի: Եթե ցանկանաս, կարող ենք հաղորդակցվել ֆեյբուքով: Ես ՆԱԽԱԽՈՐՀՐԴԱՐԱՆԻ համակիր եմ
    և իմ մասին տեղեկությունները կան քարտուղարությունում: Այսօր մեր երկրին անչափ կարևոր է,՝ համախմբվել ազնիվ ու շնորհալի մարդիք: Նույնիսկ մեկ անձը շատ մեծ նշանակություն ունի երկրի
    ապագայի համար: Հարգանքներով՝ Մաքսիմ Ասատրյան:

  10. Armen says:

    Ներեցեք, եթե նախագահը, Ղուկասյանն ու թիկնազորի պետն են եղել, Զեր աղբյուրը դրանցից որն է???

    • յյյյյյյյ says:

      հերիք է ձեզ միամիտի տեղ դնեք…չգիտեք այդ աղբյուրը որն է?ասեմ-հենց նույն Վարդանիկն է,որը կիսվելով իր շրջապատից որևէ մեկի հետ գաղտնի ինֆորմացիայով դա դարձնում է մատչելի բոլորի համար…սա առաջին դեպքը չէ,երբ իրա հետ խոսացածները հայտնի է դառնում հասարակությանը….ասեմ,որ նա դա միամիտել չի անում….

  11. Արամ says:

    Հարգելի մոդեռատոր, ”նկատին” ուր է?, պարզ չէ , ինչի մասին է խոսքս?

  12. վլադ գրիգորյան says:

    Սերգեյ,այնպես ես ներկայացնում,որ իր գրպանից է սարքել..պետության,Քրքի ու այլ շատ բարերարների,բիզնեսմենների,որոնց արածները ինքն իրեն է վերագրում….այդքան ստրկամիտ մի եղիր..թե դու ել ես այն մտքին,թե վարդանիկը պապական ունևոր է ու հիմիկվա միլլիոնավոր դոլլարները հորից ու մորից է ժառանգել?թե դու ել ես հավատում,որ Ամենափրկիչ եկեղեցին ինքն է վերանորոգում…ում փողորով?ժողովրդի…հերիք է,արդեն նադաել արեցիք…լռիվ ժողովրդին դեբիլի տեղ եք դրել.իսկ ով ճիշտն է ասու սատանա եք անվանում…հին ու միջնադարյան դեսպոտների նման ել իրա անունն է դաճել քաղաքապետարանի շենքին..))))

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30