Հայ մարզիկը բավարարվեց արծաթե մեդալով:
Բուդապեշտում այսօր հունահռոմեական ըմբշամարտի Հայաստանի ազգային հավաքականը աշխարհի առաջնության արծաթե մեդալ ունեցավ:
96 կգ քաշային, գյումրեցի Արթուր Ալեքսանյանը նախնական գոտեմարտերում չորս փայլուն հաղթանակ տանելով մտավ եզրափակիչ եւ վճռորոշ գոտեմարտում հանդիպեց, թերեւս, իր ամենաբարդ մրցակցի՝ ռուսաստանցի Նիկիտա Մելնիկովի հետ, որին պարտվել էր Կազանում կայացած համաշխարհային ուսանողական խաղերում: Ծավալված անզիջում պայքարն ավարտվեց միավորների հավասարությամբ՝ 2:2, ընդ որում, վերջին հնարքը կատարել էր Արթուրը: Սակայն քանի որ մեր ըմբիշը երկու զգուշացում էր ստացել, իսկ մրցակիցը՝ մեկ, հաղթանակը շնորհվեց ռուս ըմբիշին:
Կարդացեք նաև
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ