Լրահոս
Օրվա լրահոսը

Մետրոպոլիտենում բացվեց «ԵՐԵՎԱՆ. Հայացք XXI-րդ դարից» լուսանկարչական ցուցահանդեսը (ֆոտոշարք)

Սեպտեմբեր 21,2013 22:38

Այսօր «Եվրոպական ժառանգության օրերի» շրջանակներում Երեւանի մետրոպոլիտենի  5 կայարանում բացվեց «ԵՐԵՎԱՆ. Հայացք XXI-րդ դարից» լուսանկարչական ցուցահանդեսը: Ներկայացված է 180 նկար` 19-րդ դարի վերջի եւ 20-րդ դարի առաջին կեսի Երեւանը:  Ցուցահանդեսը կազմակերպվել էր ՀՀ մշակույթի նախարարության եւ Երեւանի պատմության թանգարանի համագործակցությամբ: Լուսանկարներում ներկայացված են երեւանյան փողոցներ, հասարակական, վարչական նշանակության եւ անձնական օգտագործման կառույցներ:

ՀՀ մշակույթի փոխնախարար Արեւ Սամուելյանի փոխանցմամբ` առանձնահատուկ տեղ է հատկացված թամանյանական Երեւանին. «Ամենակարեւորն այն է, որ մետրոյից օգտվողը ճանաչի մեր քաղաքի պատմությունը ու մշակույթը դառնա առօրյայի անբաժան մաս»,-ասաց փոխնախարարը` հավելելով, որ հին քաղաքը նոր աչքերով տեսնելուց զատ, գնահատենք եւ պահպանենք  այն, ինչ այսօր ունենք:

Պատմության թանգարանի տնօրեն Արմինե Սարգսյանն էլ նշեց, որ թանգարանում պահպանվում է 14 հազարից ավելի  լուսանկար, որտեղ պատկերված է Երեւանը 19-րդ դարի վերջերից մինչեւ մեր օրեր: «Ցուցահանդեսի հիմքում ընկած է «Պահպանենք մեր ժառանգությունը» գաղափարը եւ այդ ժառանգությունը ցուցադրելու եւ պահպանելու միտումը»,-ասաց նա: Ցուցահանդեսը բաց կլինի մինչեւ հոկտեմբերի 21-ը:

PrevPhoto
NextPhoto

Քրիստինա ՄԻՐԶՈՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30