shamshyan.com. Այսօր՝ սեպտեմբերի 21-ին, ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը լուսանկարների շարք է արել, որտեղ երևում է, թե ինչպես է «Toyota Corolla» մակնիշի 05 ՏՕ 050 համարանիշի ավտոմեքենայի վարորդը՝ Մաշտոց պողոտայից դեպի Բաղրամյան պողոտա ընկած հատվածում, երթևեկում առանց ամրագոտու:
Երբ Ճանապարհային ոստիկանը նկատեց, որ այդ ամենը նկարահանվում է՝ վարորդին կանգնեցրեց:
Ֆոտոլրագրողը հայտնում է, որ վարորդը ոստիկանության քննչական գլխավոր վարչության Արմավիրի մարզի քննչական բաժնի պետ, ոստիկանության գնդապետ Թեմուր Ջնդոյանն է:
Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում