Այսօր Յալթայում մեկնարկում է թիկնապահների աշխարհի առաջնությունը, որին մասնակցում են նաեւ հայերը: Հայտնում է «Կրիմսկիե նովոստի» լրատվականը:
Բացի Հայաստանից՝ առաջնությանը մասնակցում են եւս 28 թիմեր, այդ թվում՝ Վրաստանը, Ռուսաստանը, Իրանը, Ուկրաինան, Բելառուսը, Մոլդովան, Ղազախստանը, Ղրղզստանը, ԱՄՆ-ն, Իսրայելը, Բուլղարիան, Ռումինիան:
«Ո՞վ է թիկնապահը: Նա պետք է օժտված լինի բազմաթիվ հատկանիշներով: Ոչ միայն ֆիզիկական օգնություն ցուցաբերի, այլեւ կարողանա բուժօգնություն տրամադրել, ավտոմեքենա վարել, զենք գործածել եւ շատ այլ բաներ իմանա», – մամուլի ասուլիսի ժամանակ ասել է թիկնապահների միջազգային ֆեդերացիայի գլխավոր քարտուղար Լեոնիդ Կուչերյավին:
Առաջնությունը կտեւի մինչեւ սեպտեմբերի 24-ը:
Պատրաստեց Հովհաննես ԻՇԽԱՆՅԱՆԸ