Նախագահ Սերժ Սարգսյանը սեպտեմբերի 23-ին աշխատանքային այցով կմեկնի Սոչի՝ մասնակցելու Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) խորհրդի հերթական նստաշրջանին:
ՀՀ նախագահի աշխատակազմի տարածած հաղորդագրության համաձայն, նստաշրջանի նախատեսվում է քննարկել oրակարգում ընդգրկված մեկ տասնյակից ավելի հարցեր, այդ թվում՝ ՀԱՊԿ հավաքական անվտանգության համակարգի դաշնակցային փոխգործակցության հետագա ամրապնդման ու կատարելագործման, նախորդ նստաշրջանում ընդունված որոշումների ընթացքի, ռազմական բաղադրիչի զարգացման, մասնավորապես՝ ՀԱՊԿ ավիացիոն ուժերի ստեղծման հնարավորությունների և ՀԱՊԿ հավաքական ուժերի կառավարման մեխանիզմների վերաբերյալ:
Այս գարշահոտ փորձված թանից,
Որ ,,բուրում,, է ամեն բանից,
Թե դռնփակ, կողբած տանից,
Եվ թե՛ բացված պատուհանից:
Երբ երկիրն է շնչահեղձվում,
Երբ ամեն բան ստվու, կեղծվում,
Երբ ամեն բան դառնում է գորշ,
Դառնում է գաղջ ու անորոշ:
Ժողովուրդն է լուռ հեռանում,
Թողած հողը, դաշտը, ու տուն,
Թողած անտեր՝ հարազատ շուն,
Նույնիսկ շեկլիկ,՝ մռան կատուն:
Իսկ թանը իր գարշահոտից,
Իր տարածած տհաճ օդից,
Վայելում է ու պճպճում,
Եվ ոչ ոքի չի էլ խղճում:
Անտեսում է բողոքն բոլոր,
Հազարավոր, միլիոնավոր,
Դարձած միմյանց հովանավոր,
Թունդ խնամի, սանիկ, քավոր:
Մաքսային միություն մտնելուց հետո նախագահը Ռուսաստանի ճամփան ջրի ճամփա է դարձրել: Շաբաթ չկա, որ չմեկնի Ռուսաստան: