Հայաստանցի 96 կգ քաշային հունահռոմեական ըմբիշ, Եվրոպայի չեմպիոն Արթուր Ալեքսանյանն այսօր մոտ երկու ժամից Բուդապեշտում կպայքարի աշխարհի չեմպիոնի տիտղոսի համար:
Գյումրեցի մարզիկը միմյանց հետեւից խոշոր հաշիվներով առավել քան վստահ հաղթանակներ տարավ իրանցի, բուլղարացի, ղազախստանցի, հունգարացի միցակիցների նկատմամբ՝ իր եւ հավաքականի համար ապահովելով առնվազն արծաթե մեդալ, եւ երեկոյան մրցագորգում իր միակ հակառակորդ, Ռուսաստանի ներկայացուցիչ Նիկիտա Մելնիկովի հետ վիճարկելու է ոսկու ճակատագիրը:
Մեր 60 կգ քաշային Ալեքսան Միքայելյանը թեեւ մեկնարկային գոտեմարտում պարտվեց ռուս Իվան Կույլակովին, սակայն օրվա վերջում սփոփիչ գոտեմարտերում բրոնզե մեդալի համար պայքարելու հնարավորություն ստացավ: Սակայն հենց առաջինում տանուլ տվեց նաեւ ուկրաինացի Դմիտրո Ցիմբալյուկին ու վերածվեց հանդիսականի:
Մեդալներից անմասն մնաց նաեւ 84 կգ քաշային Մաքսիմ Մանուկյանը: Նա բացահայտ առավելությամբ հաղթեց եգիպտացի եւ ռումինացի մրցակիցներին, սակայն քառորդ եզրափակչում զիջեց լեհ Դամիան Յանիկովսկուն: Վերջինը հաջորդ իսկ փուլում իր հերթին պարտվեց իրանցի ըմբիշին եւ Մաքսիմը սփոփիչ գոտեմարտերին մասնակցելու հնարավորություն չունեցավ:
Կարդացեք նաև
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ
Ավելի լավ շնորհավորանք այօր չեմ ստացել:Շնորհակալ եմ: