Բրիտանացի Սյուզան Քոքսն իր հանգուցյալ հոր տան պահարանում Յուսուֆ Քարշի ստորագրությամբ երկու լուսանկար է գտել, որոնցից մեկը Ուինսթոն Չերչիլի դիմանկարն է, մյուսը՝ գեներալ Ջոն Պերշինգի: Նա նաև գտել է Յուսուֆ Քարշի և իր հոր՝ Դեյվիդ Պ. Հաուսմանի նամակագրությունները: Հայտնում է «Արթ Դեյլի» պարբերականը:
Քոքսն ու նրա մերձավորները լուսանկարները նվիրաբերել են «Փոլք» արվեստի թանգարանին:
Քոքսը մոռացել էր, որ իր հայրն ունի կանադահայ լուսանկարչի գործերից: Հաուսմանը զինվորական ծառայության ժամանակ Քարշի օգնականն էր: 1945թ. նա օգնել է Քարշին Պերշինգի լուսնկարն անելուց: Հավանաբար Հաուսմանը Քարշին գրել է, որպեսզի ուղարկի այդ լուսանկարի կրկնօրինակը, որն էլ Քարշն ուղարկել է Չերչիլի նկարի հետ, գրում է պարբերականը:
Լուսանկարները թանգարանում կցուցադրվեն հոկտեմբերի 12-ից մինչև դեկտեմբերի 7-ը:
Կարդացեք նաև
Պատրաստեց Հովհաննես ԻՇԽԱՆՅԱՆԸ