Լրահոս
Օրվա լրահոսը

Կոչ ԱՄՆ-ի Սպիտակ տանը՝ քննադատելու Ալիեւի հակահայկական արտահայտությունները

Սեպտեմբեր 21,2013 19:46

Amerikayidzayn.com. Ամերիկայի Հայ Դատի հանձնախմբի նախագահ Քեն Խաչիկյանը հորդորել է նախագահ Բարաք Օբամային հրապարակայնորեն դատապարտել Ադրբեջանի առաջնորդի կողմից կրկին արտահայտված պատերազմի սպառնալիքները, էթնիկ զտումների մեծարումները եւ մարդասպան Ռամիլ Սաֆարովին ուղղված գովասանքի խոսքերը: «Բարձրաձայնելով ամերիկահայերի զայրույթը Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հակահայկական վերջին խոսքերը՝ Ամերիկայի Հայ Դատի հանձնախմբի նախագահ Քեն Խաչիկյանը հորդորել է նախագահ Բարաք Օբամային հրապարակայնորեն դատապարտել Ադրբեջանի առաջնորդի կողմից կրկին արտահայտված պատերազմի սպառնալիքները, էթնիկ զտումների մեծարումները և մարդասպան Ռամիլ Սաֆարովին ուղղված գովասանքի խոսքերը»:

Այս մասին ասված է Ամերիկայի Հայ Դատի հանձնախմբի կողմից տարածված հաղորդագրության մեջ, որտեղ ասված է, որ Քեն Խաչիկյանի կողմից նախագահ Օբամային հասցեագրված նամակում շեշտվել է Ալիեւի կողմից սեպտեմբերի 17-ին արված հայտարարության նկատմամբ ԱՄՆ-ի հստակ դիրքորոշում ցուցաբերելու անհրաժեշտությունը, որը «կնպաստ, որպեսզի Բաքուն հետ կանգնի Արցախի հետ պատերազմը վերսկսելու իր հայտարարված մտադրությունից»:

«Հրապարակային իր խոսքում Իլհամ Ալիեւը սպառնացել է վերսկսել պատերազմը Լեռնային Ղարաբաղի դեմ եւ գովաբանել է Բաքվում հայերի դեմ իրականացված էթնիկ զտումները՝ զգուշացնելով այդ ոճրագործությունները կրկնելու Ադրբեջանի պատրաստակամությունը: Նա ըստ էության պահանջ է ներկայացրել Հայաստանի ինքնիշխան ամբողջ տարածքի նկատմամբ, ներառյալ Երեւանը, գովաբանել իր արարքի համար չզղջած մարդասպան Ռամիլ Սաֆարովին, որին ներում է շնորհել՝ վերջինիս Հունգարիայից վերադառնալուց հետո, որտեղ նա հայազգի սպա Գուրգեն Մարգարյանի սպանության համար ցմահ բանտարկության էր դատապարտվել», – նշել է Խարիկյանը՝ հավելելով. «Հուսով ենք, որ ԱՄՆ-ի հաստատակամ դիրքորոշումը կկարողանա զերծ պահել Բաքվին Արցախի  դեմ պատերազմ սկսելուց, եւ խնդրում ենք Ձեզ խստորեն դատապարտել նախագահ Ալիեւի հրահրիչ ճառը»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30