Բուդապեշտում ընթացող հունահռոմեական ըմբշամարտի աշխարհի առաջնությունում Հայաստանի հավաքականի անդամներ Արթուր Ալեքսանյանն ու Մաքսիմ Մանուկյանը գերազանց մեկնարկեցին:
Արթուր Ալեքսանյանը 1/16 եզրափակչում անչափ ծանր պայքարում 3:1 հաշվով հաղթեց իրանցի շատ ուժեղ ըմբիշ Մահդի Աբբաս Ալիարիֆեյզաբադին եւ հաջորդ փուլում հանդիպելու է բուլղարացի Վլադիսլավ Մետոդիեւի հետ, իսկ Մաքսիմ Մանուկյանից ընդամենը վայրկյաններ պահանջվեցին բացահայտ՝ 9:0 հաշվով առավելության հասնելու Եգիպտոսի ներկայացուցիչ Թարեք Մոհամեդ Աբդ Ասալամի նկատմամբ: Մեր ըմբիշը 1/8 եզրափակչում ուժերը չափելու է ռումինացի Դորին Պիրվանի հետ:
Ցավոք, Ալեքսան Միքայելյանը 1/32 եզրափակչում զիջեց ռուսաստանցի Իվան Կույլակովին: Սակայն նա, հնարավոր է, սփոփիչ գոտեմարտերում բրոնզե մեդալի համար պայքարելու իրավունք ստանա, եթե արդեն 1/8 եզրափակիչ անցած ռուս ըմբիշը մտնի եզրափակիչ:
Կարդացեք նաև
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ