Միացյալ թագավորության մահմեդական բնակչությանը դեռ կարելի է մահմեդական կնոջ դասական հագուստ` փարաջա, կրել, իսկ բժիշկներին` արդեն` ոչ:
Լոնդոնի հիվանդանոցներից մեկում, ուր աշխատակազմը հիմնականում մահմեդական կանայք են, տնօրենը կարգադրել է փարաջա չկրել եւ հիվանդի հետ շփվել բաց դեմքով: Երկրի կառավարությունը ասել է, որ համամիտ է տնօրենի հետ:
Բրիտանական աղբյուրները նշում են, որ երկրում անցկացված հարցման համաձայնմ, բրիտանացիների 66 տոկոսը կողմ է փարաջայի արգելքին ընդհանրապես: