Ռուսաստանի պաշտպանության նախարարության մշակույթի վարչության որոշամբ, բանակում եւ զինված ուժերում կուսումնասիրեն խոսքի մշակույթ եւ «Հավերժի մասին» առարկան: Հատուկ դրա համար երեք հատորանոց դասագիրք է թողարկվել:
Ըստ վարչության պետ Անտոն Գուբանկովի, բանակում իհարկե հայհոյախոսություն կա, բայց ոչ այն ծավալներով, որի մասին խոսում են բանակից դուրս:
Սրանից առաջ երկրի պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն կարգադրել էր զինվորներին սովորեցնել Ռուսաստանի օրհներգը եւ համառոտ պատմություն: