GALA.TV. Այսօր Եռաբլուրում ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը պատասխանելով հարցին, թե ինչպիսի՞ն է իր դիրքորոշումը Մաքսային միությանն անդամակցելու վերաբերյալ, ասել է. «Նախ եւ առաջ ես գտնում եմ, որ գերտերությունները միշտ ունենում են իրենց շահերը, եւ այս օրինակը բացառություն չէ: Գերտերությունների պարագայում մենք ընդամենը մի համեստ պետություն ենք, եւ եթե նայենք մարդկային ռեսուրսները, մեծ տնտեսություն, զինված ուժեր, մենք զիջում ենք, եւ այս պարագայում ես կարծում եմ, որ իմաստուն որոշում է կայացվել»: Վ. Գասպարյանը սակայն հավելել է, որ Հայաստանի ինքնիշխանությանը վտանգ չի սպառնում:
ԳԱԼԱ-ի այն հարցին, թե ամիսներ առաջ Դուք հայտարարեցիք, որ կազմակերպելու եք բոլոր նրանց արտագաղթը, ովքեր հարցերն արյունով են լուծելու, սակայն Հայաստանի տարբեր շրջաններում դարձյալ հնչում են կրակոցներ, դա ինչպե՞ս կմեկնաբանեք, ոստիկանապետն ասել է. «Կրակոցներն անընդհատ շարունակվելու են, քանի դեռ ամբողջ հասարակությունը դա չի ընդունում եւ չի վանում իրենից, իսկ մեր գործողությունն է, որ նմաններին արտաքսենք»: Դիտարկմանը, թե այդպես էլ գողականների անունները չնշեցիք, Վ. Գասպարյանը ասել է. «Թող մի քիչ էլ հետաքրքիր մնա»:
Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում