Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Ժողովուրդն անկախության տոնն իրենը չի համարում

Սեպտեմբեր 21,2013 15:05

Հայաստանի անկախանալուց  22 տարի անց Տավուշի մարզի Նոյեմբերյան քաղաքը կրում է խորհրդային ծագումով անվանում: Նոյեմբերյանում կա նաեւ «Նոյեմբերի 29-ի փողոց»: 1920թ.նոյեմբերի 29-ին 11-րդ կարմիր բանակն Ադրբեջանից մտավ Հայաստան: Դիլիջան քաղաքի փողոցներից մեկը դեռեւս կրում է խորհրդային գործիչ Կալինինի անունը:

Սեպտեմբերին 21-ին, Հայաստանի անկախության 22-րդ տարեդարձի օրը Տավուշի մարզկենտրոն Իջեւանի Ազատամարտիկների հրապարակում կայացել է Հայաստանի անկախության տարեդարձին նվիրված միջոցառում, որին մասնակցել են Տավուշի մարզպետ Արմեն Ղուլարյանը, Իջեւանի քաղաքապետ Վարդան Ղալումյանը, Իջեւանի զորամասի հրամանատար Միհրան Մախսուդյանը, զորամասի զինծառայողներ, մարզպետարանի, քաղաքապետարանի աշխատակիցներ, երեխաներ եւ Իջեւան քաղաքի սակավաթիվ բնակիչներ: Տավուշի մարզի բնակիչների մեծամասնությունը ֆինանսական, սոցիալական խնդիրներ ունենալով` Հայաստանի անկախության տարեդարձն իր տոնը չի համարում:

 

Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30