Լրահոս
Օրվա լրահոսը

«Եթե ամեն մարդ իր գործով զբաղվի, ամեն բան իր տեղում կլինի».Դուշման Վարդանի քույրը հիշեցրեց եղբոր նշանաբանը

Սեպտեմբեր 21,2013 14:06

 «Հայ ազգը չորս անգամ վերակերտել է իր անկախությունը եւ բոլորին հայտնի է, որ անկախությունը ոչ ոքի նվեր չեն տալիս, այն պետք է ձեռք բերել բազկի ուժով: Անկախության համար մենք բազում զոհեր ենք տվել, անկախության համար բազում արյան գետակներ են հոսել»,-այս մասին այսօր «Տեսակետ» ակումբում ասաց  «Արցախյան պատերազմի մասնակից կանայք» ՀԿ-ի նախագահ, գնդապետ Աիդա Սերոբյանը` հավելելով, որ այսօրվա խաղաղ կյանքը, երբ բոլորը հանգիստ դասի ու աշխատանքի են գնում, անկախության շնորհիվ է:

Ըստ նրա, եթե  երկիրը կանգնի վտանգի առաջ, ապա բոլորը պետք  է ոտքի կանգնեն եւ զենք վերցնեն կին թե տղամարդ, ինչպես եղավ արցախյան ազատամարտի տարիներին, որի ընթացքում չորս հարյուր կանանցից քառասունը նահատակվեցին: «Ես կուզեի, որ մի փոքր ավելի շատ գնահատված եւ ուշադրության կենտրոնում լինեն ազատամարտիկները»,-ասաց Սերոբյանը:

 Գ. Նժդեհի անվան թիվ 161 դպրոցի հայոց լեզվի եւ գրականության ուսուցչուհի Արմինե Ստեփանյանը (Դուշման Վարդանի քույրը) նշեց, որ վաղ առավոտյան եղել է Եռաբլուրում, ըստ նրա` նախքան անկախությունը դիմավորելը, պետք է այցելել Եռաբլուր: « Եղբորս նշանաբանն էր, որ եթե ամեն մարդ իր գործով զբաղվի, ամեն բան իր տեղում կլինի: Երբ այսօր կարողանում ենք ազատ խոսել, ազատ եւ այսքան խորությամբ իմանալ հայոց պատմությունը, որը մեր տարիներին անել չէինք կարողանում, ուրեմն այո, սա իմ պատկերացրած ազատությունն է»,-ընգծեց Ստեփանյանը` ցանկություն հայտնելով`« Ապագայի համար ես չեմ ուզում, որ մարդիկ եսակենտրոն լինեն»:

Քրիստինա ՄԻՐԶՈՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30