Լրահոս
Օրվա լրահոսը

«Հայաստանի Հանրապետության քաղաքացին այսօր երկրի ներսում անկախ չէ». Անկախության մասին

Սեպտեմբեր 21,2013 13:49

«Քանի դեռ մենք ունենք մեր Հիմնը՝  «Մեր Հայրենիք՝ ազատ, անկախ… », և ունենք մեր եռագույնը, ունենք մեր զինանշանը, որի վրա Նոյան Տապանն է հանգրվանում Մասիսի գագաթին,  մենք անկախ ենք: Սակայն, ես երազում եմ մեր նախնիների բաղձալի Անկախ Հայաստանը»,- ասում է երգչուհի Նարինե Դովլաթյանը:

Այսօր Հայասատանի Հանրապետությունը նշում է իր 22-ամյակը: 22 տարի առաջ՝ օգոստոսի 23-ին,  Հայաստանի Գերագույն խորհրդի նիստում անկախության հռչակագրի ընդունումով սկիզբ դրվեց Հայաստանի անկախության հռչակմանը: Որոշ ժամանակ անց՝ նույն այս օրը, մեր երկրում անցկացրած հանրաքվեի արդյունքում ձայների ճշող մեծամասնությունը՝ 99-%ը ասաց «այո»  ՀՀ անկախության, ժողովրդավարական հանրապետության հռչակմանը՝ ԽՍՀՄ-ի կազմից դուրս: «Առավոտ երիտասարդականը» տոնի առիթով զրուցեց ՀՀ քաղաքացիների հետ, ովքեր անկախ Հայաստանի անկախ ներկայացուցիչներն են:

1238889_428932253883194_1172175799_n«Ինձ համար անկախության զգացողությունը ինքնասիրության լավագույն դրսևորումներից մեկն է: Պետականության զգացողություն ունեցող ցանկացած երկրի քաղաքացու համար անկախությունը ամուր ողնաշարի գրավականներից մեկն է»,- ասում է  Երևանի ավագանու «Բարև Երևան» խմբակցության անդամ Դավիթ Սանասարյանը: Հավելում է ՝ այն, որ այսօր մենք որոշակիորեն  զիջել ենք մեր անկախությունը, դեռ չի նշանակում, որ մենք ամեն ինչ կորցրել ենք, չենք կարող ետ բերել կորցրածը. «Մենք կարող ենք լիարժեք անկախություն ունենալ, ինչի համար անհրաժեշտ է պատասխանատվության զգացում մեր երկրի հանդեպ,  Հայաստանի քաղաքացու հանդեպ, անհրաժեշտ են  վստահություն, հոգատարություն…  Շնորհավորում եմ Հայաստանի Հանրապետության  քաղաքացիներին այս կարևոր տոնի առիթով, մաղթում եմ, որ յուրաքանչյուրը պատասխանատվության զգացում ունենա և յուրաքանչյուրն իր քայլով ետ բերի կորցրածը»:

 

1234017_428932210549865_24370759_n Ուսումնական վարձերի բարձրացման դեմ պայքարողներից Հարություն Մկրտչյանի խոսքով՝  մենք այսօր ունենք «Դե Յուրե»՝ անկախություն, բայց զրկված ենք «Դե ֆակտոյից»՝ անկախ լինելուց.  «Հայաստանի Հանրապետության քաղաքացին այսօր երկրի ներսում անկախ չէ, ինչը ցավալի է, և ես, որպես անկախության սերնդի ներկայացուցիչ, ամեն ինչ անելու եմ, որ մենք նույնպես անկախ զգանք մեր երկրում»,-ասում է նա: Ըստ Հարությունի ՝ լիակատար անկախությանը նպաստելու համար  անհրաժեշտ է քաղաքացիական հասարակության ձևավորում և զարգացում. «Դա կարծես նոր-նոր է սկսում ձևավորվել այստեղ, մինչդեռ մենք 22 տարվա պետություն ենք: Մեզ մոտ  քաղաքացիական հասարակությունը առնվազն 10 տարի առաջ պետք է ձևավորված լիներ, ամեն դեպքում լավ է ուշ, քան երբեք»: Հարություն Մկրտչայնը նաև նշում է.       «Մեր ժողովուրդը շատ է հիասթափվել, այդ գործում իրենց ձեռագիրը թողեցին բոլոր քաղաքական կառույցները: Իշխանությունը երբեք ժողովրդին չի պատկանել: Երբ ժողովուրդը դուրս է եկել իշխանութունը վերցնելու, մեր քաղաքական ուժերն նրանց այլ ճանապարհով են տարել: Ժողովուրդը հոգնել է այդ ամենից, շատերը դրսում տեսնում են կյանքի ավելի լավ պայմաններ և արտագաղթում են»:  Հարություն Մկրտչյանը այնուամենայնիվ հավաստիացնում է ՝ երբեք չի պատրաստվում արտագաղթել՝ գիտակցելով, որ մենք ունեցել ենք  1991 թվական, Ղարաբաղյան պատերազմ. «Ի վերջո 600 տարի հետո մեր պապերի երազանքը ունենալ անկախ պետություն,  իրականացվել է, մենք այսօր պետք է գնահատենք և պահպանենք այն»,-շեշտում է ուսանող-ակտիվիստը:

1017493_428932227216530_1081417235_nԳԱԼԱ-ի լրագրող Սեդա Ղուկասյանն էլ նշում է՝ անկախությունն իր համարն կարևոր է այնքանով, որ ինքն անկախության սերդնի ներկայացուցիչ է. «Ես զերծ եմ մնացել սովետական միության փոշուց, թե՛ որպես մարդ, թե՛ որպես լրագրող կայացել եմ անկախ  և սկզբունքային: Սակայն իրական ժողովրդավար երկրից մենք դեռ հեռու ենք, ես կուզենայի, որ մենք այնքան ժողովրդավար լինեինք, որ որպես լրագրող հաճույք ստանայի իմ գործից, որ մեր երկրում  անհատը կկարողանար ինչ-որ բան փոխել, որ  նա գնահատված լիներ: Մի խոսքով՝ կցանկանամ «Դե Յուրե» և «Դե ֆակտո», անկախ լինենք, կախում չունենանք ո՛չ արևմուտքից, ո՛չ արևելքից»:

Նազենի Բաղդասարյան

Հ.Գ.  «Առավոտ երիտասարդականը» շնորհավորում է ողջ հայությանը այս հրաշալի տոնի առիթով:

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Արմեն says:

    Սեդա Ղուկասյանն փորձիր անկախ լինել ու երանի քեզ, որ այդ փոշուց էլ քո վրա չակ:
    Մի բան էլ խելացի լինելու համար գիտելիք է պետք, անկախությունն էլ չի օգնում:

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30