Բուդապեշտում ընթացող հունահռոմեական ըմբշամարտի աշխարհի առաջնությունում, բացի մեր ազգային հավաքականի ըմբիշներից, այսօր մրցագորգ մտնելու են եւս երեք հայեր, որոնք, սակայն հանդես են գալիս այլ երկրների դրոշի ներքո: 60 կգ քաշային կարգում Էդվարդ Բարսեղյանը ներկայացնելու է Լեհաստանը, Ֆրունզե Հարությունյանը՝ Շվեդիան, իսկ 96 կգ-ում Ռոբերտ Ավանեսյանը պաշտպանելու է Իսրայելի մարզական պատիվը:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ