Երեկ՝ սեպտեմբերի 20-ին, երեկոյան Արմավիրի մարզի Մյասնիկյան գյուղում մի անչափահաս ինքնասպանություն է գործել: Վերջինս 9-րդ դասարանի աշակերտ է եղել: NEWS.am-ի տեղեկություններով, նրան գտել են անասնագոմին կից շինությունում խողովակից կախված վիճակում:
Ի թիվս այլ վարկածների, շրջանառվում է նաեւ տղայի որեւեէ աղանդի մեջ ներգրավված լինելը, բայց դա ընդամենը նախնական վարկած է:
Պատճառների մասին տեղեկություն չհաջողվեց պարզել նաեւ ոստիկանությունից: Լրատվական վարչությունից հայտնել են, որ արտաքին զննությամբ դիակի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել:
Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում