Լրահոս
Օրվա լրահոսը

Անկախության ամենամեծ ձեռքբերումը «Լեզվի մասին» օրենքն է

Սեպտեմբեր 21,2013 12:06

Հատված հրապարակախոս Լուսինե Հովհաննիսյանի «Սիվիլնեթին» տված հարցազրույցից:

 

«Ես շնորհավորում եմ բոլորին, որովհետեւ այդ բառը՝ անկախություն, ամեն դեպքում շատ արժանապատիվ բառ է, և պետք է շնորհավորենք իրար, թեև ձեռքբերումների մասին չեմ պատկերացնում, որ երկար կարող ենք խոսել: Ամեն անգամ, երբ ինքս ինձ համար մտածում եմ այդ ձեռքբերումների մասին, գալիս եմ այն եզրահանգման, որ ամենամեծ ձեռքբերումը «Լեզվի մասին» օրենքն է, որն ընդունվեց, կարծեմ՝ 1993թ.: Դրանով շատ լուրջ քայլ արվեց, երեւի թե միակ շոշափելի քայլն էր: Եվ մյուսը՝ մեր հաղթանակը Ղարաբաղի պատերազմում, որը ես դեռ չեմ կարծում, որ ավարտված է, եւ դրա համար դեռ մի տեսակ անհանգստություն կա: Իսկ «Լեզվի մասին» օրենքը իսկապես գործեց եւ ունեցավ շատ մեծ արդյունք այն առումով, որ ռուսախոս ընտանիքների երեխաները այսօր արդեն հայախոս են: Ավելի մոտիկ ծանոթ լինելով այդ կարգի դպրոցներին, որոնք նախկինում եղել են ռուսախոս դպրոցներ և ունեցել են շատ խիստ ընդգծված ռուսամետ գաղափարախոսություն, այսօր այդ դպրոցներում սովորող երեխաները, ռուսախոս ծնողների երեխաները հայախոս երեխաներ են, որոնք այլևս լավ չեն պատկերացնում, թե ինչ խնդիր է ռուսական դպրոցը, հայկականը, ռուսախոս լինելը: Նրանց համար դա արդեն նորմ է՝ հայկական դպրոց, հայախոս երեխաներ: Սա, իմ կարծիքով, մեր անկախության ամենաընդգծված, շոշափելի, թերևս միակ ձեռքբերումն էր»:

 

Հարցազրույցն ամբողջությամբ` սկզբնաղբյուր կայքում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30