Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Սայաթ-Նովայի բնակիչները սպառնալիքներով նամակներ են ստացել

Սեպտեմբեր 21,2013 11:39

Սայաթ-Նովա փողոցի 10, 12 շենքերի բակում («Լեվոն Թրավելի» մոտ) ապօրինի շինարարության դեմ պայքարող բնակիչները այս օրերին արդեն նամակներ են ստանում՝ սպառնալիքներով:

Բնակիչներից մեկը՝ Լեւոն Ջավադյանը նամակ ստացողներից մեկն է: Նա մեզ հետ զրույցում պատմեց, որ նամակներում իրենց սպառնում են, որ «եթե դուք խոչընդոտեք շինարարությունը, ապա մենք տույժի ենք ենթարկելու ձեզ՝ ապօրինի գործողությունների համար»: Բնակչի խոսքերով՝ «Քաղաքապետարանի որոշում կա դադարեցնել շինարարությունը՝ մինչեւ բնակիչների հետ բանակցությունների ավարտը: Բայց ոչ մի բանակցություն էլ չի եղել ընդհանրապես: Երկու ամիս առաջ մեզ ասացին ամեն շենքից 2-ական հոգու անուններ գրեք, որոնք կբանակցեն քաղաքապետի հետ, բայց  դրա փոխարեն հենց այդ բնակիչների հասցեներով նամակներ սկսեցին գալ, որ եթե դուք խոչընդոտեք, մեր շինարարությունը, ամեն մի օրվա համար դատի կտանք եւ կգանձենք այդ գումարը: Փաստորեն, քաղաքապետարանը մեզանից անուն է ուզում, իսկ պատասխանը տալիս է «ԼԱՐԿՈ գրուպը»:

Նշենք, որ «ԼԱՐԿՈ գրուպ» ընկերությունն այնտեղ փորձում է նոր շենք կառուցել եւ վստահեցնում է, որ տարածքը ձեռք է բերել օրինական ճանապարհով: Բնակիչներն էլ պնդում են, թե նա գնել է միայն 80 քմ տարածքով կաթսայատունը, իսկ նախագծով շինարարություն է իրականացվելու շուրջ 200 քմ-ի վրա:

Բնակչի խոսքերով՝ «Քաղաքապետարանը մի կողմից արգելափակել է շինարարությունը, մյուս կողմից էլ ոստիկանության միջոցով փորձում են սկսել: Բազմաթիվ նորմատիվներ են խախտված՝ քաղաքի կենտրոնում: Շինարարությունը նրանք դեռ չեն սկսել, մենք չենք թողել, որ նույնիսկ տարածքը շինհրապարակ դարձնեն: Կոմիտաս 5-ի շինարարությունը մի քանի տարի է՝ գնում է, մեզ մոտ ոչ մի բան արված չի, բայց ուզում են սկսել, ամեն անգամ այսպես սպառնալիքներ են անում: Ինչ-որ կրիմինալ աֆտարիտետներ են բերում, մեզ փորձում են վախեցնել: Նույնիսկ հոգեւոր սպասարկող են բերել, որ բացատրի, որ Աստծո  շնորհքն ու գործնէ  այստեղ շինարարություն անելը: Այդպես զավեշտի է հասնում արդեն»:

Այսօր բակի բոլոր բնակիչները հավաքվելու են բակում եւ քննարկելու են իրենց հետագա անելիքները:

 

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (2)

Պատասխանել

  1. Maxim says:

    Ընդհամենը երկու գավառական, հետամնաց, կիսագրագետ տարրեր, իրենց շուրջը հավաքելով ողջ
    ազգի դուրսպրծուկը, կազմեցին իրենց առնետային, կամ բորենիների ոհմակը, և առանց ահ ու սարսափի, որ երկիրը այս վիճակի մեջ դնելու համար կստանան իրենց արժանի պատիժը, դեռ շարունակում են ուղղորդվել իրենց անասնական բնազդով:

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30